Լրահոս 24/7
22.11.2024

Պուտինի «հաշտարխանյան» ուղերձը

Պուտինի «հաշտարխանյան» ուղերձը

Նոյեմբերի 21-ին ՌԴ զինված ուժերը կիրառել են «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռ: Տեղեկատվական հոսքերում, փորձագիտական մեկնաբանություններում գերիշխող է տպավորությունը, որ Վլադիմիր Պուտինը «հայելային պատասխան է տվել» Կուրսկի եւ Բրյանսկի մարզերի ռազմական թիրախներին Ուկրաինայի կողմից ամերիկյան եւ բրիտանա-ֆրանսիական հեռահար հրթիռներով հասցված հարվածներին:

«Օրեշնիկի» կիրառման առթիվ ՌԴ եւ միջազգային հանրությանը հղած ուղերձում Վլադիմիր Պուտինն, իհարկե, իր որոշումը հենց այդպես էլ հիմնավորել է եւ սպառնացել, որ արեւմտյան բոլոր հարձակումներին «պատասխան միշտ կգտնվի»։

Այդուհանդերձ, չափազանց ուշագրավ է, որ, ըստ իրազեկ աղբյուրների, միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռն արձակվել է Աստրախանից: Ինչու՞ է ընտրվել հրթիռի կիրառման հենց այդ հարթակը, տեղաշրջան, որ Եվրոպայի եւ Ասիայի բաժանարար գծի վրա է, սահմանակցում է ինչպես Ռուսաստանի հարավի ինքնավարություններին, այնպես էլ՝ Հարավային Կովկասին եւ Կենտրոնական Ասիային:

Ուկրաինայի դեմ գերձայնային բալիստիկ հրթիռ կիրառելուց ոչ ավելի, քան մեկ շաբաթ առաջ Ռուսաստանի նախագահի օգնական, Ծովային կոլեգիայի նախագահ, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ԱԴԾ նախկին տնօրեն Պատրուշեւն Աստրախանում Կասպից ծովում անվտանգության հարցերով խորհրդակցություն է անցկացրել:

Պատրուշեւը հայտարարել է, որ միայն Կասպից ծովում Ռուսաստանի ռազմա-ծովային ուժերի ներկայությունն է, որ թույլ չի տալիս, որպեսզի ափամերձ որոշ երկրներ իրենց ջրային տարածքը տրամադրեն Միացյալ Նահանգներին: Ու՞մ է ուղղված այդ «կշտամբանքը»։

Կասպից ծովի ափամերձ երկրները հինգն են՝ Ռուսաստան, Ղազախստան, Թուրքմենստան, Իրան եւ Ադրբեջան: Այս շարքում Միացյալ Նահանգների հետ ռազմա-ծովային ուժերի կատարելագործման եւ արդիականացման երկարամյա համագործակցություն Ադրբեջանն ունի:

Ստեղծված իրավիճակում, երբ ռուս-ադրբեջանական համագործակցությունը շատ բարձր մակարդակի վրա է եւ ներառնում է նաեւ ռազմական եւ առհասարակ անվտանգային ոլորտները, դժվար է ենթադրել, թե Պատրուշեւը նկատի է ունեցել Բաքու-Վաշինգտոն գաղտնի քննարկումները, բայց ոչինչ բացառել չի կարելի:

Հնարավոր է, որ Արեւմուտքի հետ համագործակցության մեղադրանքը հասցեագրվում է նաեւ Ղազախստանին եւ Թուրքմենստանին:

Կենտրոնական Ասիայի երկրները ձգտում են հաղթահարել Ռուսաստանի չափազանց ծանր ազդեցությունը, հարաբերություններ են հաստատում Չինաստանի, Եվրամիության հետ: Տարածաշրջանում մեծ է Թուրքիայի ազդեցությունը: Այս համատեքստում ,,Օրեշնիկ,, հրթիռի արձակման վայրի ընտրությունն, անկասկած, ստանում է ռազմական նշանակություն:

Աստրախանը մի քանի տասնամյակ հանդիսացել է ԽՍՀՄ, ապա եւ ՌԴ Ռազմա-ծովային ուժերի Կասպից նավատորմիղի հրամանատարական նստավայր եւ գլխավոր հենակայան: Վերջերս գլխավոր ռազմակայանը տեղափոխվել է հարավա՝ Դաղստանի Կասպիյսկ:

Ըստ տեղեկությունների, այնտեղ են վերաբազավորվել Սեւծավյան նավատորմի ռազմանավերը:

Ակնհայտ է, որ Ռուսաստանն ամրապնդում է Կասպից ծովում ռազմական ներկայությունը, իսկ Աստրախանից «Օրեշնիկ» հրթիռի արձակումը վկայում է, որ տարածաշրջանում կանխատեսվում են այնպիսի հնարավոր զարգացումներ, երբ Ռուսաստանը հարկադրված կլինի կիրառել գերժամանակակից սպառազինություններ, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներ:

Բայց դա խնդրի մի կողմն է: Կարեւոր է նաեւ, որ իր այդ քայլով Ռուսաստանի նախագահը Կասպից ավազանը վերածում է Արեւմուտքի ռազմական թիրախի: Դա բացահայտ սպառնալիք է ափամերձ պետությունների, առաջին հերթին՝ Ղազախստանի եւ Ադրբեջանի համար:

Պուտինի «հաշտարխանյան» ուղերձը, հավանաբար, հասցեագրված է նաեւ Բաքվին եւ Աստանային: Գլոբալ առճակատման դեպքում Ռուսաստանը կարող է երաշխավորել նրանց անվտանգությունը, բայց հնարավոր է նաեւ այլ զարգացում: Ազդակը չափազանց հստակ է, որպեսզի Ղազախստանը, Թուրքմենստանը եւ Ադրբեջանը կողմնորոշվեն:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է