Լրահոս 24/7

Թեհրանը դեռ մտադիր չէ երկխոսություն վարել Թրամփի հետ. Աբբաս Արաղչի

Իրանի իշխանությունները մտադիր չեն երկխոսություն վարել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, քանի դեռ Վաշինգտոնի նոր վարչակազմը հստակ չի մշակել իր քաղաքականությունը։ Այս մասին Al Araby Al Jadeed-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Այս պահին մենք մտադիր չենք երկխոսության գնալ, քանի որ նման երկխոսության հիմք չկա: Պետք է սպասենք, թե ինչպես կձևակերպի ամերիկյան նոր վարչակազմն իր քաղաքականությունը և կիրականացնի այն, իսկ հետո մենք կձևակերպենք մեր քաղաքականությունը», – ասել է Արաղչին՝ Թրամփի նախագահական 2-րդ ժամկետում Իրանի մտադրության մասին հարցին ի պատասխան։

2018-ին Թրամփը ԱՄՆ-ը դուրս բերեց Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից, որը 2015-ին Իրանի հետ ստորագրվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​հնգյակի և Գերմանիայի կողմից՝ միջուկային զարգացումների շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար:
2021 թ.-ի ապրիլից Ռուսաստանը, Չինաստանը, Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան բանակցություններ են վարում Իրանի հետ՝ վերականգնելու գործարքը։

Ի պատասխան Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուն, Իրանի խորհրդարանը 2020 թ.-ին ընդունել է «Պատժամիջոցները վերացնելու և Իրանի ժողովրդի շահերը պաշտպանելու ռազմավարական գործողությունների մասին» օրենքը։ Դրան համապատասխան՝ Թեհրանը կրճատել է միջուկային համաձայնագրով նախատեսված մի շարք պարտավորություններ, այդ թվում՝ դադարեցրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ստուգումները։

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

14 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

15 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

15 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

15 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

15 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

16 hours ago