

Երևանի քաղաքապետարանը և «Նյու Ջեներեյշն Փրոջեքթը» ներկայացնում են հոբելյանական բացառիկ համերգ՝ ի պատիվ հայկական ջազի կենդանի լեգենդ Լևոն Մալխասյանի 80-ամյա հոբելյանի։
Երևանի պատվավոր քաղաքացի ԼԵՎՈՆ ՄԱԼԽԱՍՅԱՆ՝ մարդ, ով 15 տարեկանում ռադիոընդունիչով լսելով 20-րդ դարի կանադացի վիրտուոզ դաշնակահար-ջազմենհետագայում իր միակ ուսուցիչ Օսկար Պիտերսոնի երաժշտությունը հավերժ կապեց իր կյանքը ջազի հետ:
Եվ ինչպես ինքն է ասում՝ ապրում եմ, որ ջազ նվագեմ։ Հոբելյանական համերգի շրջանակներում արտերկրից Հայաստան են հրավիրվել՝
ՌԴ ժողովրդական արտիստ, ջազ երաժիշտ, սաքսոֆոնահար Իգոր Բուտմանը /ՌԴ
Ջազ երաժիշտ, կոմպոզիտոր Արթուր Սաթյանը /Լիբանան
Ջազ երաժիշտ Ադամ Տերացույանը /ՌԴ
Երգչուհի, կոմպոզիտոր և ջազ երաժիշտ Նինո Կատամաձեն /Վրաստան
Համերգին նաև իրենց կատարումներով հանդես կգան հայազգի արտիստներ, երաժիշտներ՝ Լևոն Մալխասյան տրիոն, Գարիկ Սարիբեկյան տրիոն, Արեգ Առուստամյան տրիոն, Մարտին Վարդազարյանը, Վահագն Հայրապետյանը։
Համերգային երեկոն տեղի կունենա Հայաստանի պետական ջազ նվագախմբի / գեղարվեստական ղեկավար՝ Դավիթ Մելքոնյան/ և Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի /գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյան/ մասնակցությամբ դեկտեմբերի 24- ին ժամը 19:00-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում՝ հենց մաեստրոյի ծննդյան օրը։
Սպասվում է անմոռանալի երեկո ջազի վարպետների մասնակցությամբ:
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…
«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…
ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…