Լրահոս 24/7

Էրդողանը Պուտինից կպահանջի Ասադին արտահանձնե՞լ

Թուրքական մամուլը հայտնում է Սիրիայում «զանգվածային թաղման վայրեր բացահայտելու» մասին:

Իշխող կուսակցության համագումարում Էրդողանը հայտարարել է. «Ովքեր պանծացնում են Ասադին, թող տեսնեն Դամասկոսի ստորերկրյա բանտերը»:

Այսպես կոչված՝ «որոնողական աշխատանքները» հիմնականում իրականացնում են թուրք մասնագետները: Պետք է ենթադրել, որ Թուրքիան Ասադի «գործած գազանությունների ապացույցներ» է հավաքագրում: Այդ նյութերն, ամենայն հավանականությամբ, կփաստաթղթավորվեն եւ կներկայացվեն Միջազգային քրեական դատարանին:

Թուրքիան Հռոմի ստատուսի կողմ չէ, փաստական նյութերը, երեւի, կտրամադրվի եվրոպական որեւէ երկրի կամ մի խումբ երկրների, նրանք էլ հանդես կգան որպես հայցորդ:

Որ Թուրքիայի իշխանությունները նման մտադրություն ունեն, վկայում է turkgazetesi-ի մեկնաբան Ռահիմ Էրի «Պուտինի մեծ փորձությունը» խորագրով հոդվածը, որտեղ հեղինակն Ասադի փախուստը համեմատում է իսլամական հեղափոխությունից հետո Իրանի միապետ Ռեզա Փեհլեւիի վերջին օրերի հետ, երբ «աշխարհի ոչ մի երկիր նրան չէր ընդունում»: Ի վերջո, ինչպես հեղինակն է ձեւակերպում՝ «հանուն կապիտալի Եգիպտոսը նրան ժամանակավոր ապաստան տվեց»:

Այդպես է փրկվել տապալված միապետը, թե նրա ճակատագիրը տնօրինել են բոլորովին այլ ուժեր՝ «դարի գաղտնիքներից» է: Բայց թուրք հեղինակը միանշանակորեն պնդում է, որ Ռուսաստանի նախագահը Բաշար Ասադին չպետք է ընդուներ: Նրա կարծիքով՝ Մոսկվան պարտավոր էր հայտարարել, որ Ասադը «տարիներ շարունակ իրական դեմքը թաքցրել է եւ այժմ, երբ ռեժիմի հանցանքները բացահայտվում են, նա քաղաքական ապաստանի արժանի չէ»:

Ավելի վաղ մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Ասադի «էվակուացիայի կազմակերպումն անձամբ կոորդինացրել է արտաքին գործերի նախարար Լավրովը, որ կապ է հաստատել տարածաշրջանի երկրների հետ»: Նման բարդ գործողություն իրականացնելիս, անշուշտ, ամենից առաջ գործի են դրվում հատուկ ծառայությունների, ռազմական հետախուզության կապերը: Թուրքիան Ասադի փախուստը կանխելու հնարավորություն չի՞ ունեցել:

Ամենայն հավանականությամբ, Անկարային պետք է եղել, որ Ասադն անվտանգ հասնի Մոսկվա:

«Պուտինը պետք է իմանար, որ ապաստան տալով Ասադին՝ կորցնում է Թուրքիայի, մուսուլմանական ումմայի, ամբողջ աշխարհի քաղաքակիրթ մարդկության վստահությունը»,- գրում է թուրք մեկնաբանը եւ ամփոփում, որ Սիրիայի «տապալված բռնապետի Ռուսաստանում գտնվելը մեծ փորձություն է Վլադիմիր Պուտինի համար»:

Թուրքիան, ըստ երեւույթին, այդ թեման հրապարակային քննարկման չի ներկայացնի, բայց, երեւում է, խնդիրն արդեն իսկ շոշափվել է: ՌԻԱ-Նովոստին հայտնում է, որ Ղրիմի թաթարական համայնքի ներկայացուցիչները Թուրքիայի նախագահ Էրդողանին հրավիրել են Սիմֆերոպոլ, որպեսզի նա իր աչքով տեսնի, թե կյանքն ինչպես է փոխվել, որքան բարեկից են ապրում թաթարները: Նրանք նաեւ ցանկություն են հայտնել այցելել Անկարա:

Այս ակնհայտ քարոզչական բնույթի տեղեկատվությունը բացահայտում է Ղրիմի կարգավիճակի հարցում ռուս-թուրքական սուր տարաձայնությունները:

Թուրքիան Ղրիմի թաթարական համայնքի ներկայացուցիչներ է ճանաչում Կիեւում գործող «Ղրիմի թաթարների համագումար» կառույցի անդամներին:

Անկարան մեծ կարեւորություն է տվել Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում էթնիկ թաթար Ռուստեմ Ումերովի նշանակմանը:

Ասադի հետագա ճակատագրի մասին ռուսաստանյան մամուլում պետական դումայի պատգամավորներից մեկի անունից տեսակետ է տարածվել, որ կարելի է առաջարկել, որ նա «ընտանյոք բնակություն հաստատի ազատագրված Մարիոպուլում, վերականգնողական ծրագիր իրականացնի, որից հետո հնարավոր կլինի քննարկել նրան ՌԴ քաղաքացիություն շնորհելու հարցը»:

Ըստ երեւույթին, Մոսկվայում բոլորը չէ, որ համաձայն են Ասադին քաղաքական ապաստան շնորհելու որոշմանը: Միամտություն կլինի ասել, թե այդ հարցում Պուտինը «վերջին տարբերակ» չունի: Բայց ինչի՞ դիմաց նա «կարտաքսի» Ասադին:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

7 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

8 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

9 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

9 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

9 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

10 hours ago