

Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է Գրենլանդիան գնելու և Միացյալ Նահանգներին միացնելու իր ցանկության մասին, որի ցանկությունն ունեցել է իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում:
Թրամփը բարձրաձայնել է այս գաղափարը՝ հայտարարելով, որ PayPal-ի համահիմնադիր Քեն Հաուերը ընտրվել է Դանիայում դեսպանի պաշտոնում: Գրենլանդիան Դանիայի ինքնավար տարածք է։
«Ամերիկայի Միացյալ Նահանգները կարծում է, որ ամբողջ աշխարհում ազգային անվտանգության և ազատության ապահովման համար Գրենլանդիայի տիրապետումը և վերահսկողությունը բացարձակ անհրաժեշտություն է», – գրել Է Թրամփը իր սոցիալական ցանցի էջում։
«Քենը հիանալի աշխատանք կկատարի Միացյալ Նահանգների շահերը ներկայացնելու համար»,- ավելացրել է նորընտիր նախագահը։
Նշենք, որ Թրամփն իր առաջին նախագահության ժամկետում ևս քննարկել է Գրենլանդիայի գնման հարցը։ Դանիայի և Գրենլանդիայի պաշտոնյաներն այն ժամանակ մերժել են այդ գաղափարը:
«Մենք բաց ենք բիզնեսի համար, ոչ թե վաճառքի», – այն ժամանակ արձագանքել էր Գրենլանդիայի ԱԳՆ-ն:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Պանամայի ջրանցքը կրկին կարող է դառնալ ԱՄՆ-ի սեփականությունը։ Նրա խոսքով, Վաշինգտոնը չափազանց շատ է վճարում ջրանցքով անցնելու համար։
ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…
2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…
«Ինչ անուն ասես տվել են Դաշնակցությանը, բայց մի պարզ բան չեն հասկացել, որ սուտն է…
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…
Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…