Լրահոս 24/7

Նոր ջերմոցային տնտեսություն է բացվել

Դեկտեմբերի 23-ին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Նուվո Վիլաժ» ջերմատնային տնտեսության հանդիսավոր բացումը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

«Նուվո Վիլաժ» ջերմատնային տնտեսության շինարարության մեկնարկը տրվել է 2023 թվականին՝ ՀՀ կառավարության սուբսիդավորմամբ և Արդշինբանկի ֆինանսավորմամբ։

Նախագծի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 9 մլն եվրո։

Ընկերության տնօրեն Գրիգոր Ամիրխանյանի ուղեկցությամբ՝ նախարարը շրջել է ջերմատան տարածքով, ծանոթացել համալիրի տեխնիկական լուծումներին և ներկայացված հնարավորություններին։ Նախարարը կարևորել է նմանատիպ նախագծերի դերը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման գործում՝ նշելով, որ դրանք ոչ միայն մեծապես կխթանեն գյուղատնտեսության ոլորտի զարգացումը, այլև կնպաստեն աշխատատեղերի ստեղծմանը և գյուղական համայնքների տնտեսական կայունությանը։ Նա նաև հավելել է, որ պետությունը նախատեսում է ընդլայնել պետական օժանդակությունն այս ոլորտում։

Բարձր տեխնոլոգիաներով հագեցած համալիրը կառուցվել է եվրոպական չափանիշներին համապասասխան՝ ֆրանսիական «Richel Group»-ի սարքավորումների կիրառմամբ։

Համալիրն ունի բոլոր անհրաժեշտ միկրոկլիմայական համակարգերը, որոնք ավտոմատացված են և կառավարվում են փորձառու մասնագետների կողմից։ Ջերմատունն ունի 5 հեկտար շահագործվող տարածք, իսկ ապագայում նախատեսվում է ընդլայնել մինչև 18 հեկտարի, ինչը թույլ կտա աճեցնել և արտահանել ավելի քան 5 հազար տոննա բերք։ Ներկայումս ջերմատունն ունի մոտ 60 աշխատակից, նախատեսվում է աշխատակիցների թիվը հասցնել 250-ի։

«Նուվո Վիլաժ»-ի նպատակն է հասնել տարեկան 1.5 հազար տոննա արտադրողականության։ Արտադրանքի մի մասը կսպառվի տեղական շուկայում, իսկ մնացածը կարտահանվի Ռուսաստանի Դաշնություն, հետագայում նաև Արաբական Միացյալ Էմիրություններ և եվրոպական երկրներ։

Ներկայում ջերմատան տարածքում մշակվում է 177,000 պղպեղի սածիլ, և առաջին բերքը նախատեսվում է ստանալ 2025 թվականի փետրվարին։ Ջերմոցը տեղակայված է ծովի մակերևույթից 1415 մ բարձրության վրա, ինչը ենթադրում է մեծ քանակությամբ արևային օրեր և բարենպաստ կլիմայական պայմաններ։

Նախարարը միջոցառման ընթացքում անդրադարձել է պետական օժանդակության ծրագրերին և գործիքակազմին։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ

ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…

6 minutes ago

76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել

76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…

25 minutes ago

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

36 minutes ago

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…

55 minutes ago

Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

1 hour ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

15 hours ago