

Ամերիկյան խոշորագույն ավիաընկերությունը՝ American Airlines-ը, հայտարարել է, որ դադարեցնում է թռիչքները դեպի ԱՄՆ՝ «տեխնիկական անսարքության» պատճառով։ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը հաստատել է ընկերության թռիչքների դադարեցումը, հայտնում է Reuters-ը։
«Այս պահին մենք տեխնիկական խնդիր ունենք American Airlines-ի բոլոր թռիչքների հետ կապված: Ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն է: Հենց խնդիրը շտկվի, մենք ձեզ ողջ և առողջ կհասցնենք ձեր նպատակակետ»,- ասված է ընկերության X սոցիալական ցանցի հաղորդագրության մեջ։
Սոցցանցերի այլ օգտատերերի հարցերին ի պատասխան՝ ավիաընկերությունը նշել է, որ չի կարող գնահատել, թե որքան ժամանակ կպահանջվի խնդրի վերացման համար: Փոխադրողը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել։
Անհաջողությունը տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան նախօրեին և տոների ժամանակ, երբ ԱՄՆ-ում սպասվում է ճանապարհորդների հոսք, նշում է ABC News-ը։
Վերջին անգամ American Airlines-ը հայտնել է լայնածավալ թռիչքների դադարեցման մասին ՝ կապված Windows-ի գլոբալ խափանումների հետ կապված խնդիրների հետ, գրում է Reuters-ը։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…