

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լարված զրույց ունեցան ԵԱՏՄ գագաթնաժողովում։
2025թ․ Բելառուսը նախագահելու Է ԵԱՏՄ մարմիններում։ Այդ կապակցությամբ Լուկաշենկոն իր ելույթի ժամանակ առաջարկել է հաջորդ գագաթաժողովը անցկացնել մայիսի վերջին՝ Մինսկում։
Մինչև Փաշինյանին ելույթի իրավունքը փոխանցելը՝ Բելառուսի նախագահը հայտարարություն արեց և ներողություն խնդրեց Փաշինյանից՝ նշելով, որ այն Հայաստանի վարչապետին չի վերաբերվում․
«Մեր մասնակիցներին կխնդրեի, որ եթե այս միությունը նրանց հետաքրքիր է, նրանք դրան հեռուստացույցի միջոցով չմասնակցեն և մեզ այնտեղից չբացատրեն, թե ինչպես պետք է համագործակցենք։ Նիկոլ Վովաևիչ, սա Ձեզ չի վերաբերվում․ մենք գիտենք, որ Դուք մի փոքր հիվանդացել եք»,- նշեց Բելառուսին նախագահը, որին անմիջապես արձագանքեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Հայաստանը տեսակապով է մասնակցելու Մինսկում կայանալիք նիստին։
Լուկաշենկոն հարցրեց այս որոշման պատճառների մասին և առաջարկեց օգնել տոմսերի գնման հարցում։
Փաշինյանը նշեց, որ նախկինում բարձրաձայնել է իր որոշումը և ելույթ ունեցել այդ մասով։ Սրան Լուկաշենկոն պատասխանեց. «Մենք կդիտարկենք Ձեր դիմումը»։
Փաշինյանն էլ քմծիծաղով արձագանքեց. «Դուք չեք կարող դիտարկել, քանի որ դա դիտարկման ենթակա չէ»։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…
«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…
ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…
2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…
«Ինչ անուն ասես տվել են Դաշնակցությանը, բայց մի պարզ բան չեն հասկացել, որ սուտն է…