Լրահոս 24/7

Իր հյուրին անվտանգ ընդունելու համար Պուտինը կդիմի Զելենսկու՞ն

Մոսկվայի բոլոր, ինչպես նաեւ Կալուգայի օդանավակայանները փակ են, հաղորդում է Ռուսաստանի ՏԱՍՍ պետական գործակալությունը:

Միջուկային գերտերության մայրաքաղաքի «օդային դարպասներն» արտաքին աշխարհից փաստացի անջրպետված են ՀՕՊ եւ հակահրթիռային պաշտպանության համակարգերով: Իսկ երկրի ղեկավարությունը թմբկահարում է, որ «հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակները մնում են հասանելի»: Ի՞նչ անուն տալ երեւույթին, որ կարող է համաշխարհային ապոկալիպսիսի պատճառ դառնալ:

Տառացիորեն մեկ օր առաջ Վլադիմիր Պուտինը հյուրընկալել է ԱՊՀ մի քանի երկրի առաջնորդի: Ավանդական միջոցառմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի չի մասնակցել: Պաշտոնական պատճառաբանությունը «քովիդի դրական թեսթն է»:

Արարողակարգն, ամենայն հավանականությամբ, պահանջում է, որ «նորին կայսերական մեծությանը» ներկայանալուց առաջ «վասալ պետությունների» ղեկավարները «մանրադիտակային բուժննում» անցնեն: Չէ՞ որ Ռուսաստանի նախագահը շատ հաճախ նույնիսկ Անվտանգության խորհրդի նիստերն է հեռավար անցկացնում:

Իսկ ահա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ինչպես բազմաթիվ անկախ աղբյուրներ են նշում, Մոսկվայի ճանապարհին կարգադրել է, որ օդանավը շրջադարձ կատարի եւ վերադառնա Բաքու: Նման մի քայլի Ռուսաստանի վարչապետ Եվգենի Պրիմակովն է գնացել, երբ ԱՄՆ թռիչքի ընթացքում ստացել է ՆԱՏՕ-ի կողմից Բելգրադի ռմբակոծումն սկսելու լուրը:

Ըստ տեղեկությունների, Ալիեւը Մոսկվայի կես-ճանապարհից տուն է վերադարձել, երբ նրանց զեկուցել են, որ Բաքու-Գրոզնի չվերթի մարդատար օդանավը Ղազախստանի Ակթաու քաղաքի մոտ կործանվել է: Բաքվի իշխանական լրատվամիջոցը, հղելով euoronews-ին, գրում է, որ ադրբեջանական ինքնաթիռը «խոցել է ռուսական «երկիր-օդ» կարգի հրթիռը»: Ընդ որում, խոցումը տեղի է ունեցել այն պահին, երբ օդանավը «գնում էր Գրոզնիի օդանավակայանում վայրէջքի»:

Այդ մասին euoronews-ին ասել է Ադրբեջանի կառավարության պաշտոնյաներից մեկը, որ ինքնությունը չի բացահայտել: Նույն աղբյուրի տեղեկացվածությամբ՝ Գրոզնիի օդանավակայանի դիսպետչերական ծառայությունն «ադրբեջանական օդանավին արգելել է վայրէջք կատարել»:

Վթարային վայրէջք կատարելու անձնակազմի խնդրանքը մերժել են Մինվոդիի, Մախաչկալայի եւ Վլադիկավկազի օդանավակայանները: «Անձնակազմին կարգադրել են, որ լքի Ռուսաստանի օդային տարածքը, որից հետո նա ընդունել է Ղազախստանի Ակթաու քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարելու որոշում»: Օդանավը խորտակվել է վայրէջքագոտուց ընդամենը երեք կիլոմետր հեռավորության վրա:

Որքանո՞վ է հավաստի այս տեղեկատվությունը՝ պարզ չէ: Բայց որ այն արտահայտում է Ադրբեջանի իշխանությունների տեսակետը՝ կարելի է համոզված լինել: Հակառակ դեպքում այն իշխանական լրատվամիջոցի կայքում տեղ չէր գտնի:

Խնդիրն այստեղ միայն մարդկային դժբախտությունը չէ, ոչ էլ այն, որ Ռուսաստանի պատկան ծառայությունները փաստացի նաեւ սեփական քաղաքացիների մահվան պատճառ են հանդիսացել: Աշխարհում օդային աղետներ լինում են:

Իրավիճակի անոմալիան այն է, որ Ռուսաստանի օդային տարածքի գրեթե ամբողջ եվրոպական գոտին քաղաքացիական թռիչքների համար այլեւս անվտանգ չէ:

Դա, բնականաբար, խնդիրներ է առաջացնում եւ դեռ առաջացնելու է Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների միջեւ հարաբերություններում: Այլեւս ոչ մի երաշխիք չկա, որ ադրբեջանական օդանավի պատահարը չի կրկնվի, ասենք, Վորոնեժի մարզի կամ Կրասնոդարի երկրամասի երկնքում: Նույն անհանգստությունը, բնականաբար, ունեն, ունենալու են հարեւան երկրները:

Իսկ օդային հաղորդակցությունը հաճույք լինելուց զատ բիզնես է, որի անգամ ժամանակավոր խզումը հսկայական վնասներ է պատճառում ավիափոխադրողին, զբոսաշրջային ընկերություններին, տրանսպորտային ավիացիայի ձեռնարկություններին:

Վաղը Ռուսաստանը կարող է բախվել միջազգային դատական հայցերի, որ կարող են հասնել տասնյակ միլիարդավոր դոլարների: Իսկ ամենակարեւորն այն է, որ երկրի միջազգային վարկը տուժում է:

Անվտանգության խնդիր ունեցող երկրի հետ ոչ ոք լուրջ հեռանկար չի կապի:

Ժամանակ առաջ ռուսաստանյան լրատվամիջոցները ծաղրել էին Ուկրաինայի իշխանություններին, որ ԱՄՆ նախագահ Կիեւ այցը կազմակերպել են Լեհաստանի միջնորդությամբ: Այսօր նույն խնդրին Պուտինն է բախվում. Եթե շտապ անհրաժեշտություն ծագի, որ արեւմտյան մի երկրի առաջնորդ Մոսկվա մեկնի, ու՞մ է Ռուսաստանը դիմելու, որպեսզի նրա օդանավի անվտանգությունը երաշխավորված լինի: Ուկրաինայի նախագահ Զելենսկու՞ն։

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

20 minutes ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

32 minutes ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

51 minutes ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

1 hour ago

Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…

1 hour ago

ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա

Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…

2 hours ago