Լրահոս 24/7
27.12.2024

Պոլիտիկա պլեբեյության շղարշում հայաստանյան ու իտալական օրինաչափությունների ֆոնին

Պոլիտիկա պլեբեյության շղարշում հայաստանյան ու իտալական օրինաչափությունների ֆոնին

Վերջին օրերին լայն քննարկման առարկա դարձավ Երևանի քաղաքապետի հոր հայտարարությունը , որը Օրագիր կայքի լրագրողի հարցին իպատասխան  հայտնեց, թե ինչու են քաղաքի կենտրոնում ավտոկայանատեղիների գները բարձրացել։

Նրա խոսքերը, թե «գեղացի օփել քշողները չպետք է լցվեն քաղաք և զբաղեցնեն կայանատեղիները», առաջացրեցին հանրային  արդարացի վրդովմունք, ինչը հետագայում ստիպեց քաղաքապետին ներողություն խնդրել։ Սակայն այս սկանդալը պարզապես լեզվական սխալ չէ. այն բերում է ավելի խորը հարցադրումներ՝ կապված քաղաքային  իշխանության  քաղաքական մշակույթի հետ։

Իտալական օրինակը

Որպես համեմատություն, քաղաքապետի հայրը ներկայացրեց իտալական փորձը՝ շեշտելով, թե որքան բարդ է, օրինակ, Հռոմի կենտրոնում կայանել մեքենան։ Իտալիայում իսկապես գործում են խիստ կանոններ և բարձր գներ կենտրոնական հատվածներում կայանելու համար, որոնք ուղղված են ոչ միայն կենտրոնի բեռնաթափմանը, այլև շրջակա միջավայրի պաշտպանությանը։

Իտալիայում կայանման կարգավորումներն ունեն հստակ նպատակներ

Կայանման գների բարձրացում

Հռոմի և Միլանի կենտրոններում մեքենաների կայանման մեկ ժամի արժեքը կարող է հասնել 3-4 եվրոյի, իսկ բնակիչների համար տրամադրվում են հատուկ թույլտվություններ։

Շրջանառության սահմանափակում

Շատ քաղաքներում գործում են սահմանափակ մուտքի գոտիներ (ZTL՝ Zona a Traffico Limitato), որտեղ մուտք գործելու համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն։ Սա կանխում է ոչ տեղացիների՝ կենտրոնում մեքենա վարելը։

Կայանման տուգանքներ

Անթույլատրելի վայրում կայանելու համար տուգանքները կարող են հասնել 100 եվրոյի, ինչը խրախուսում է վարորդներին ավելի կարգապահ լինել։

Իտալական այս օրինակը, սակայն, հիմնված է սոցիալական և շրջակա միջավայրի պաշտպանությանը միտված քաղաքականության վրա։ 

Այն ուղղված չէ որևէ խավի կամ մարդու ծագման խտրականությանը։ Իսկ Հայաստանի դեպքում խնդիրն այլ հարթության վրա է. անփույթ հայտարարությունները վերածվում են դասակարգային խտրականության՝ խորացնելով հանրային դժգոհությունը։

Քաղաքապետի հայրն իր հայտարարության մեջ փորձում էր արդարացնել կայանման գների բարձրացումը՝ այն ներկայացնելով իբրև զարգացած քաղաքների պրակտիկայի օրինակ։ Սակայն հայտարարության ոճը վեր հանեց մեր քաղաքական մշակույթի խոցելի կողմը՝ պլեբեյությունը։

Նման իրավիճակները ցույց են տալիս, որ խնդիրները կապված չեն միայն կոնկրետ օրենքների կամ տնտեսական քաղաքականության հետ։ Դրանք ավելի խորքային են՝ պայմանավորված քաղաքական մշակույթի և արժեքների պակասով։ Որպես ազգ, մենք պետք է սովորենք, որ բարձր կրթությունը կամ պաշտոնն ինքնին երաշխիք չեն ժողովրդավարական առաջնորդության։

Քաղաքական պլեբեյությունը դիագնոզ է, որը չի կապվում մարդու կրթության կամ փորձառության հետ։ Այն արժեքների և վերաբերմունքի հարց է, որն անհրաժեշտ է փոփոխել, եթե մենք ցանկանում ենք կառուցել իսկապես ժողովրդավարական, առաջադեմ հասարակություն։

Թիվ 1 Մեդիայի հիմնադիր ՝  Էդգար Բաբայան                                                 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է