Լրահոս 24/7
02.01.2025

Ութ հազար քառակուսի կիլոմետր տարածքով անկախ ԼՂՀ-ից՝ «Ընդհանուր պետություն»

Ութ հազար քառակուսի կիլոմետր տարածքով անկախ ԼՂՀ-ից՝ «Ընդհանուր պետություն»

Հայաստանյան լրատվամիջոցը հիշել է, որ քսան տարի առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ առաջարկել, որ ստեղծվի պատմաբանների հանձնաժողով՝ ուսումնասիրելու «1915թ. իրադարձությունները» եւ ստացել կոշտ պատասծան:

ԼՂ բանակցային գործընթացի պատմության շուրջ նախկին նախագահներին վարչապետ Փաշինյանի կողմից արված բանավեճի առաջարկությունը համեմատելով Էրդողանի նամակի հետ՝ հեղինակը սահմանում է, որ այդ հարցում փաշինյանական տեսակետի կողմնակից կարող են լինել միայն ադրբեջանա-թուրքական հանրության ներկայացուցիչները կամ Հայաստանի ներքին թշնամիները:

Ըստ այդմ, նրանք մի նպատակ ունեն՝ «արդարացնել Արցախի հանձնումը եւ մաքրել Նիկոլ Փաշինյանի վեցամյա մեղքերը՝ ցույց տալով, որ այն, ինչ կատարվել է, կատարվելու էր անկախ նրանից Նիկոլ Փաշինյանն էր իշխանության գլխին, թե՞ Սերժ Սարգսյանը կամ Լեւոն Տեր-Պետրոսյանը»:

Ոչ ոք Նիկոլ Փաշինյանից առավել «նիկոլական» չէ եւ չի կարող լինել, իսկ նա մի քանի անգամ հրապարակային խոստովանել է, որ կատարվածի համար պատասխանատու է, բայց միակ մեղավորը չէ: Թե ինչ է ակնարկում Փաշինյանը, նախկին նախագահներին բանավեճի հրավիրելով ինչ նպատակ է հետապնդում, դա ներքաղաքական խնդիր է, թե պետք է դիտարկել ավելի լայն կտրվածքով՝ վերաբերմունքը, ընկալումը, մոտեցումներն ու գնահատականները, բնականաբար, տարբեր են, հակոտնյա, իրարամերժ:

Նիկոլ Փաշինյանի «մարտահրավերը» հասցեագրված է նախկին երեք նախագահներին, իսկ հայրենական լրատվամիջոցն, ահա, բանավեճի սուբյեկտներից մեկին՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այդ տիրույթից դուրս է թողել:

Գրված է շատ պարզ. փաշինյանական տեսակետի կողմնակիցները նպատակ ունեն ցույց տալ, որ այն, ինչ կատարվել է, կատարվելու էր անկախ նրանից Նիկոլ Փաշինյանն էր իշխանության գլխին, թե՞ Սերժ Սարգսյանը կամ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Այս ձեւակերպումն ինչպե՞ս հասկանալ: Լրատվամիջոցն ակնարկում է, որ Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի հետ խնդիր չունի՞, համարում է, որ նրա պաշտոնավարման տարիներին ԼՂ կարգավորման բանակցությունները Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին չէի՞ն: Այդ դեպքում Փաշինյանն ինչու՞ է նաեւ նրան բանավեճի հրավիրում եւ Քոչարյանի գրասենյակից ստանում ոչ պակաս կոշտ պատասխան:

Ստացվում է, որ լրատվամիջոցն ի՞նքն է «մոռացել» Ռոբերտ Քոչարյանի իշխանության տասնամյակը, եւ իմաստն այն է, որ այն, ինչ կատարվել է, այդ շրջանում չէ՞ր կատարվի, աղետը հնարավոր էր նաեւ Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրո՞ք:

Իրականում, եթե անաչառ գտնվենք, «բանակցություններն սկսում եմ իմ կետից» մոտեցումն առաջինը Ռոբերտ Քոչարյանն է որդեգրել՝ «գրողի ծոցն ուղարկելով» Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիների դիվանագիտական ողջ ժառանգությունը:

1998թ. «իշխանափոխության» ֆորմալ պատճառն այն է, որ ԼՂՀ իշխանությունները Տեր-Պետրոսյանին ներկայացրել են 8 հազար քառակուսի կիլոմետր տարածք հայակական հսկողության ներքո պահելու պահանջ, որին նա չի համաձայնել:

Նախագահի պաշտոնն ստանձնելուց վեց ամիս անց Ռոբերտ Քոչարյանը եւ ԼՂՀ ռազմա-քաղաքական էլիտան ընդունել են կարգավորման «Ընդհանուր պետություն» առաջարկությունը, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում «հանրապետական տիպի պետական կազմավորում» էր ճանաչում, բայց՝ նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում եւ Լաչինի միջանցքով:

Այդ տարբերակի իրացման դեպքում Ադրբեջանին էին վերադարձվում նաեւ Քելբաջարի ամբողջ շրջանը եւ Լաչինի շրջանի ոչ միջանցքային տարածքները:

Ենթադրենք, որ Նիկոլ Փաշինյանը «չգիտի» այդ մասին եւ Ռոբերտ Քոչարյանին «հարցնելիք չունի»: Իսկ փորձագետները, վերլուծաբանները, քաղաքական այլ ուժերն ու հայ հանրությունը՝ բռնատեղահանված արցախցիներով հանդերձ, իրավունք չունե՞ն հարցնելու. «Պարոն նախագահ, 1998թ. 8 հազար քառակուսի կիլոմետր տարածքով ԼՂՀ միջազգային ճանաչման կարգախոսով գալով իշխանության, վեց ամիս հետո ինչու՞ բանակցությունների հիմք ընդունեցիք «Ընդհանուր պետություն» առաջարկությունը, որ ԼՂ-ն ճանաչում էր Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում»:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է