Լրահոս 24/7
04.01.2025

Խաղաղությունը ոչ թե որպես զիջում, այլ` մեծագույն նպատակ

Խաղաղությունը ոչ թե որպես զիջում, այլ` մեծագույն նպատակ

Խաղաղությունը պարզապես թղթի վրա կնքված համաձայնագիր չէ: Դա ճանապարհ է, որը պետք է անցնենք միասին՝ պատրաստակամությամբ թողնելու անցյալի ծանրությունը հետևում։ Հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև երկարատև հակամարտությունից հետո հենց այսօրվա պահն է, երբ ապագան պահանջում է մեզնից հասունություն, խիզախություն և վեհանձնություն։
Խաղաղությունը անխուսափելի է։ Ոչ թե որովհետև այն թելադրվում է իշխանությունների, քաղաքական գործիչների կամ միջազգային հանրության կողմից, այլ որովհետև դրա կարիքը թելադրում է հենց կյանքը։
Մենք, հայերս և ադրբեջանցիները, գիտենք պատերազմի ծանրությունը, բայց նույնքան լավ գիտենք նաև խաղաղության արժեքը։

Այսօր առջևում ունենք հնարավորություն։ Հնարավորություն՝ ինքներս մեզ ապացուցելու, որ մենք մեր երեխաների խաղաղ ապագան ավելի ենք կարևորում, քան անցյալի վերքերը։
Հնարավորություն՝ ապագա սերունդներին ցույց տալու, որ ատելությունը կարելի է հաղթահարել, որ մենք կարող ենք խրամատները վերածել կամուրջների։ Այս հնարավորությունը միայն կառավարություններին կամ դիվանագետներին չի պատկանում։ Այն պատկանում է յուրաքանչյուրիս։

Մենք պետք է խոսենք։ Խոսենք միմյանց հետ՝ կոտրելու ատելության շղթաները, որոնց մեջ երկար տարիներ ապրել են մեր հասարակությունները։ Մենք պետք է միմյանց մեջ փնտրենք ոչ թե թշնամիներ, այլ մարդիկ՝ մեզ նման, իրենց ուրախություններով, վախերով ու երազանքներով։ Մենք պետք է սովորենք կրկին տեսնել միմյանց որպես հարևաններ։

Խաղաղությունը աշխատանք է, որը սկսվում է մեր սրտերում։ Դա պատրաստակամություն է լսելու և լսելի լինելու։ Դա համարձակություն է ներելու և ներում խնդրելու։ Դա պատասխանատվություն է, որ անցյալը երբեք այլևս չի կրկնվի։

Մենք պարտավոր ենք մեր հասարակություններին պատրաստել այս խաղաղությանը, փնտրել երկխոսության, համագործակցության հնարավորություններ։ Մենք պարտավոր ենք հասկանալ, որ մեր առաջընթացի ճանապարհը միայնակ լինելու ճանապարհ չէ, այլ՝ տարածաշրջանային շահերը համատեղ կառուցելու։

Ժամանակն է, որ հրանոթները լռելուց հետո պատերը փլվեն, և դրանց փոխարեն կառուցվեն կամուրջներ։ Այս ժամանակը մեզ է պատկանում։ Եվ թող այս խաղաղությունը, որ մենք կերտում ենք` բարդությամբ, դժվարություններով, զրկանքների ու կորստի վիշտը մեր հիշողություններում, դառնա մեր ընդհանուր ձեռքբերումը՝ դաս ապագայի համար, օրինակ՝ աշխարհի համար։

Հայաստան և Ադրբեջան՝ երկու հարևան պետություն, երկու ճանապարհ, որոնք հատվում են պատմության խաչմերուկում։
Եկեք ընտրենք խաղաղությունը` ոչ թե որպես զիջում, այլ որպես մեծագույն նպատակ, որը մենք կարող ենք միասին իրականացնել։

Թիվ 1 Մեդիայի հիմնադիր Էդգար Բաբայան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է