Categories: Հայաստան

Ձեր նշանակմամբ դարձել եմ Կանանց հարցերով խորհրդի նախագահ եւ դա բուռն քննարկումների առիթ է տվել. Ավինյանը՝ Փաշինյանին

 

Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ նորաստեղծ Կանանց հարցերով խորհրդին:

«Պարո՛ն վարչապետ, ձեր նշանակմամբ դարձել եմ Կանանց հարցերով խորհրդի նախագահ, և դա բուռն քննարկումների առիթ է տվել, որովհետև փաստացի տղամարդ է խորհրդի նախագահը»,- ասաց Ավինյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց. «Բա ո՞վ պետք է լիներ»։

«Հուսով եմ, որ ոչ հեռավոր ապագայում կունենանք կին փոխվարչապետ, ով կզբաղվի դրանով»,- ասաց Ավինյանը: Ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ ավելի լավ է տղամարդկանց հարցերով խորհուրդ ունենալ։

Փոխվարչապետն ընդգծեց, որ բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց վերաբերյալ հարցերը քննարկվել են Կանանց հարցերով խորհրդում:

«Անհատական փաթեթներ մենք ունենալու ենք՝ թիրախավորված, փաստերի վրա հիմնված։ Մեր ունեցած վիճակագրությունն էլ կբարելավվի։ Կարծում եմ՝ շատ ավելի թիրախավորված կարելի է աշխատել, եւ այդ ուղղությամբ, մենք աշխատում ենք»,- ասաց Ավինյանը:

editors

Recent Posts

Մոսկվան եւ Բաքուն ամրապնդում են ամբողջատիրական համակարգերի սերտաճումը

Հոկտեմբերի 4 –ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովն ընդունել է Մոսկվայում Ադրբեջանի նորանշանակ դեսպան Ռահման…

13 hours ago

Ազատության հրապարակն այս օրերին մարդաշատ էր․ Քաղաքապետարան

Ազատության հրապարակն այս օրերին մարդաշատ էր․ «Գիտության շաբաթ», որի ընթացքում պատանիներն ու երիտասարդները հնարավորություն ունեցան…

15 hours ago

Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ

Հոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց ԱՄՆ…

16 hours ago

Լճկաձորում մի քանի ժամ գազ չի լինի

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10:30-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Լճկաձոր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Գազամատակարարումը…

16 hours ago

Մայր Աթոռում Պատարագից հետո ուխտավորներին մատաղ է բաժանվել

Հոկտեմբերի 6-ին՝ Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ,…

16 hours ago

Հայտնաբերվել է զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝…

17 hours ago