

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրը (UEFA FOOTBALL DOCTOR EDUCATION PROGRAMME)։ Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից:
ՈՒԵՖԱ-ի բժշկական ծառայությունը, բարձր գնահատելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բժշկական դեպարտամենտի վերջին տարիների գործունեությունը, բավարարել է վերջինիս առաջարկը և որոշում կայացրել 2025 թվականի ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը Երևանում անցկացնելու վերաբերյալ։
ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագիրը երեք մասից բաղկացած ծրագիր է, որը կոչված է ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր 55 ասոցիացիաների բժիշկներին ուսուցանելու ժամանակակից ֆուտբոլային բժշկից պահանջվող հիմնական հմտությունները: Ծրագիրն ընթանում է համակցված ուսուցման մեթոդով՝ զուգակցելով սեմինարները, որտեղ բժիշկները սովորում և կիրառում են տեխնիկան առցանց էլեկտրոնային ուսուցման աջակցության հարթակի հետ, որը պարունակում է ուսուցողական տեսանյութեր, մասնակիցների գիտելիքների թեստեր և գործընթացի ուղեցույցներ:
ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագրի (FDEP) շրջանակում Հայաստան կժամանեն ՈՒԵՖԱ-ի բժշկական կոմիտեի և բժշկական ծառայության ներկայացուցիչները, տարբեր եվրոպական հեղինակավոր համալսարանների պրոֆեսորներ և սպորտային բժշկության մասնագետներ, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի անդամ հանդիսացող բոլոր ֆուտբոլային ասոցիացիաների երկուական մասնակիցներ: Առաջին անգամ կինեզիստներին նույնպես հնարավորություն է տրվելու մասնակցել և ձեռք բերել գործնական հմտություններ։
Այս ծավալի նեղ մասնագիտական բժշկական համաեվրոպական կրթական միջոցառում Հայաստանում իրականացվելու է առաջին անգամ։
Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…
ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…
76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…
Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…
«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…