

Վավերացնելով այս երկու կոնվենցիաները` Հայաստանի Հանրապետությունը դառնում է մշտական արբիտրաժային պալատի անդամ պետություն. ասել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը «1899 թվականի հուլիսի 29-ին և 1907 թվականի հոկտեմբերի 18-ին Հաագայում ընդունված «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաները վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հարցը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 10-ի նիստում:
Ըստ հիմնական զեկուցողի
Հայաստանը հնարավորություն է ստանում պետական արբիտրաժային անդամ պետություն լինելով ներկայացնել արբիտրների թեկնածուներ, որոնք որպես արբիտրներ՝ կկարողանան հանդես գալ պետությունների միջև վեճերի կարգավորման արբիտրաժային դատարանում քննվող գործերի ժամանակ:
Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ ներկայումս մշտական արբիտրաժային դատարանին անդամակցում է 124 երկիր:
Կառույցին անդամակցության վճարի մասով հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ 2024 թվականի հաշվարկով տարեկան անդամավճարը կկազմի 1923 եվրո:
«Կոնվենցիաների վավերացումը ևս մեկ գործիք է խաղաղ եղանակներով միջազգային վեճերը լուծելու, որոնք առաջանում են և՛ կողմերի, և՛ այն սուբյեկտների միջև, որոնք կարող են տեսականորեն կողմ չհանդիսանալ այս դատարանին, բայց ցանկություն են հայտնել վեճի քննարկումն իրականացնել արբիտրաժային դատավարության ընթացակարգով»,- նշել է հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…
«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…
ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…