Ցեղասպանություն վերապրած մարդիկ գոնե ի վիճակի կլինեն տեսնել, որ Սենատը չի արհամարհում իրենց տառապանքը. Մենենդես

 

Երեկ ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին թիվ 150 բանաձևը: Այն իր բնույթով շատ նման է նոյեմբերի 29 -ին Ներկայացուցիչների պալատում ընդունված 296 բանաձևին՝ պաշտոնապես մերժելով հայերի, ասորիների, արամեացիների, հույների, մարոնիների և քրիստոնյա այլ ազգերի ցեղասպանության ժխտումը:

Թիվ 150 բանաձևը նախաձեռնել էին սենատորներ Ռոբերտ Մենենդեսը և Թեդ Կրուզը: Այն արդեն երրորդ անգամ էր դրվում քվեարկության: Նախորդ երկու անգամը, կիրառելով վետոյի իրենց իրավունքը, սենատորներ Դևիդ Փերդյուն և Լինդսի Գրեհեմն արգելափակել էին այն: Նրանք ոչ թե հարցականի տակ էին դրել Հայոց ցեղասպանության փաստը, այլ պարզապես հայտարարել էին, թե դա ընդունելու ժամանակը չէ:

Դեռ այն ժամանակ Ռեբերտ Մենենդեսը հայտարարել էր, որ շարունակելու է անընդմեջ քվեարկության դնել փաստաթուղթը: Ի դեպ, իր ելույթի ժամանակ նա մեջբերել է ցեղասպանությունից մազապուրծ եղածներից մեկի հիշողությունը և եզրափակելով իր ելույթը, չի կարողացել զսպել հուզմունքը:

«Անկարան ու շրջակա քաղաքները վերածվել էին սպանդանոցի, հայերին մասնատում էին, երեխաներին սպանում մայրերի աչքի առաջ, ամեն տեղ աննկարագրելի սարսափ էր: Եվ անգամ, երբ հայերին իբրև թե տեղահանում էին, պայմանները, որոնցում նրանք հարկադրված հայտնվում էին, հուշում էին` Թուրքիայի վերջնական նպատակն էր բնաջնջել հայ ժողովրդին: Ճշմարտությունն ընդունելը վերջապես ազատեց մեզ: Եվ ես երջանիկ եմ, որ այս բանաձեւն ընդունվեց այն ժամանակ, երբ դեռ կան Ցեղասպանությունը վերապրած մարդիկ: Ցեղասպանություն վերապրած մարդիկ գոնե ի վիճակի կլինեն տեսնել, որ Սենատը չի արհամարհում իրենց տառապանքը»:

editors

Recent Posts

2486 քաղաքացի ստացել է 232 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր…

17 minutes ago

Հայաստանի մարտահրավերների մեծ մասը դեռևս մնում է չլուծված. ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան…

36 minutes ago

Ֆրանսիան փակո՞ւմ է Հայաստանի ներքաղաքական բանավեճն ու արձագանքո՞ւմ Արցախյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանա-ռուսական կեղծիքին

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին բացառիկ հարցազրույց է տվել «Ռադիոլուրին» և պատասխանել մի շարք…

47 minutes ago

Այս տարի արդեն ՀՀ է ներմուծվել շուրջ 5000 էլեկտրական ավտոմեքենա

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023թ. N 134 որոշմամբ ԱՏԳ…

1 hour ago

Մակրոնը Թրամփին առաջարկելու է եվրոպական ուժեր ուղարկել Ուկրաինա

Politico-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահը մտադիր է Թրամփին ներկայացնել Ուկրաինայում մոտ 30 հազարանոց եվրոպական զորք տեղակայելու…

2 hours ago

Մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Փետրվարի 24-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ…

2 hours ago