

Բանակում ծառայելուց խուսափելը պայմանավորված է ոչ միայն դեֆորմացված մտածողությամբ, այլ նաև զինված ուժերում տիրող բարքերով։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Պաշտպանը նշեց, որ կառավարության նիստում բոլորը խոսեցին քաղաքացիների պարտականությունների մասին, բայց պետք է խոսել նաև պետության պարտականությունների մասին:
«Այո, միանշանակ պետք է քաղաքացիների պարտականության վերաբերյալ խոսել և խոսել հանրային իրազեկումների կրթության մասին, բայց միանշանակ պետք է խոսել նաև պետության պարտավորության մասին՝ բացառելու այս դեպքերը: Մենք այս առումով գուցե որոշակի զարգացումներ ունենք, բայց ես համարում եմ, որ այս առումով մենք ունենք նաև շատ խնդրահարույց թերություններ, և դրանց զարգացման ուղղությամբ պետք է լուրջ աշխատանքներ իրականացնենք: Այսինքն՝ դեֆորմացիաների պատճառները կարող են տարբեր լինել, բայց պետությունը իր պարտավորությունները պետք է անմիջականորեն կատարի»,- նշեց Անահիտ Մանասյանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…
ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…
«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…
Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…