Լրահոս 24/7

Fastex-ն ստացել է VFA-ի 4-րդ դասի արտոնագիր MFSA-ի կողմից

Fastex-ն ստացել է «Թվային ֆինանսական ակտիվներ» (Virtual Financial Assets – VFA) 4-րդ դասի արտոնագիր Մալթայի ֆինանսական ծառայությունների մարմնի (Malta Financial Services Authority – MFSA) կողմից։ Լիցենզավորման գործընթացում MFSA-ն ուսումնասիրել է Fastex-ի գործունեության վերաբերյալ ծավալուն տվյալներ, ներառյալ՝ ֆինանսական կայունությունը, ռիսկերի գնահատումը, կորպորատիվ կառավարման սկզբունքները, ինչպես նաև կառուցվածքային և գործառույթային մի շարք առանձնահատկություններ։

Fastex-ի VFA  4-րդ դասի արտոնագիրը թույլ կտա առաջարկել ծառայությունների առավել լայն շրջանակ, այդ թվում.

Ակտիվների պահառություն և ներկայացուցչական ծառայություններ

Գործարքների կատարում այլ անձանց անունից

Թվային ակտիվների տեղաբաշխում

Գործարքների ընդունում և փոխանցում

VFA փոխանակման հարթակի գործարկում 

Փոխանցման ծառայություններ

«MFSA-ի VFA 4-րդ դասի արտոնագրի հաստատումը Fastex-ի համար կարևոր քայլ է։ Այս կերպ մենք ևս մեկ անգամ ընդգծում ենք Fastex-ի պատրաստակամությունը՝ հետևելու սահմանված օրենսդրական կարգավորումներին և անցում կատարելու MiCA-ի (Markets in Crypto Assets Regulation) սահմանած չափորոշիչներին», – նշել է Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն, տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը։

Ի լրումն Մալթայի ֆինանսական ծառայությունների մարմնի կողմից (MFSA) ստացված արտոնագրի՝ Fastex-ն ստացել է Դուբայի Թվային ակտիվների կարգավորող մարմնի կողմից  (VARA)   նախահաստատում և որպես թվային ակտիվների փոխանակման հարթակ գրանցված է Լիտվայում։ 

Malta Financial Services Authority-ն Մալթայում գործող ֆինանսական ծառայություններ կարգավորող միակ մարմինն է։ MFSA-ն զբաղվում է ֆինանսական կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, միջնորդ կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների օրենսդրական կարգավորումներով։ 2018 թ.-ից MFSA-ն զբաղվում նաև է Թվային ակտիվներով ծառայություններ մատուցող ընկերությունների գործունեության կարգավորմամբ և վերահսկմամբ։

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։  Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին:

Թիվ 1

Recent Posts

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

1 hour ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

1 hour ago

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

2 hours ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

3 hours ago

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

22 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

22 hours ago