Լրահոս 24/7

Հասկացա՞ք, որ ոչ թե Արայիկ Հարությունյանին, այլ բոլորիս են ուզում դատել. Աթանեսյան

Վահրամ Աթանեսյանը գրել է.

«Բաքվի հատուկ ծառայությունների կողմից Վլադիմիր Պուտինի անձնական իմացությամբ առեւանգված ԼՂՀ նախկին նախագահների եւ մյուս պաշտոնյաներիի հասցեին մեկուկես տարի վայրահաչելուց հետո համոզվեցի՞ք, որ նրանք եվրոպաներում չեն, ալիեւյան զնդաններում են:

Հասկացա՞ք, որ ոչ թե Արկադի Ղուկասյանին կամ Արայիկ Հարությունյանին, այլ բոլորիս են ուզում դատել: Գիտակցու՞մ եք, որ կաշի եք փրկել՝ նրանց թողնելով մենակ: Խղճի խայթ զգու՞մ եք, որ Ռուբեն Վարդանյանին մղել եք արկածախնդրություն, երբ հարկադրել եք, որ շրջափակված Ստեփանակերտում «Արցախի դիմադրության եւ զարգացման ճակատ» ստեղծի եւ հռչակի, որ «պետք է Սարդարապատ լինի»:

Եթե բարոյականության եւ մարդկային արժանապատվության նշույլ ունեք՝ վաղը հեռագրեք Իլհամ Ալիեւին, որ ադրբեջանական «արդարադատությանը» հանձնվելու տեղ եւ ժամանակ որոշի:

Իսկ եթե մարդկայնության վերջին փշրանքներն եք կորցրել, տեղներդ վեր ընկեք եւ առնետի ձեր որջում «կրծեք ձեր հացը»: Արդեն իրոք անտանելի եք դարձել, գոնե ձեր նվաստագույն չգոյությունը մի հիշեցրեք, հա՞»։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

7 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

8 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

9 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

9 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

9 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

10 hours ago