Լրահոս 24/7
18.01.2025

Իսկ Իրանը համաձա՞յն է

Իսկ Իրանը համաձա՞յն է

Սոցիալական մեդիայում տարածվել է ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը, որտեղ հայ ժողովրդի եւ նրա ազգային ուժերի պատմական առաքելություն է սահմանված «կապիտուլյացիա, թե պատերազմն կործանարար երկընտրանքից ազատվելը, որպեսզի հաստատվի իրական՝ անշրջելի եւ արդար խաղաղություն»:

Փաստաթղթում ասվում է, որ «մեր անժամանցելի իրավունքներից եւ կենսական շահերից հրաժարումը բերելու է ոչ թե խաղաղության, այլ հայկական ինքնության եւ հայող պետականության կորուստ»: ՀՅԴ Բյուրոն «հրատապ անհրաժեշտություն» է համարում կառավարության եւ նրա քաղաքականության արմատական փոփոխությունը, կոչ է անում հայոց պետականության «պահպանման օրակարգի շուրջ համահայկական զորաշարժ իրականացնել, պաշտպանության ապահովել համաժողովրդական մասնակցություն, որդեգրել անվտանգային նոր ճարտարապետություն, վերականգնել դիվանագիտական դիրքերը, ինչը ենթադրում է ռազմավարական հարաբերություններ հաստատել ընդհանուր աշխարհաքաղաքական նպատակներ հետապնդող երկրների եւ դաշինքների հետ, Ռուսաստանի հետ ամրապնդել ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, Իրանի հետ կնքել ռազմաքաղաքական դաշինք, զարգացնել տարածաշրջանից դուրս այլ ուժային կենտրոնների եւ Արեւեմուտքի հետ փոխլրացնող հարաբերությունները»:

Ձեւակերպումներն, ինչ խոսք, ոչ միայն հնչեղ են, այլեւ՝ ականջահաճո, բայց այդքանով էլ՝ ոչ հիմնավոր, որովհետեւ կառուցված են գործնականում չհիմնավորվող թեզի վրա, թե Հայաստանը, Ռուսաստանը՝ ՀԱՊԿ-ով հանդերձ եւ Իրանը «նույն աշխարհաքաղաքական շահն ունեն»:

Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը եւ ռազմական դոկտրինը ոչ թե ՀՅԴ Բյուրոն, այլ նախագահ Պուտինը, ՌԴ Անվտանգության խորհուրդն է սահմանում եւ հայտնի է. ԽՍՀՄ փլուզումից հետո ձեւավորված ուժերի հարաբերակցությունը գոյաբանական սպառնալիք է Ռուսաստանի ինքնիշխանությանը եւ պետք է փոխվի:

Ուժերի հարաբերակցության մի բաղկացուցիչ էլ Հայաստանի անկախությունն է: Ստացվում է, որ դոկտրինալ առումով Ռուսաստանը Հայաստանի անկախությունը համարում է սպառնալիք իր ինքնիշխանությանը, իսկ ՀՅԴ Բյուրոն՝ առաջարկում նրա հետ ամրապնդել դաշնակցային հարաբերությունները: Ինչ վերաբերում է Իրանին, ապա նրա աշխարհաքաղաքական շահը նույնպես հայտնի է՝ Իսրայելը որպես պետություն չպետք է գոյություն ունենա, Երուսաղեմը հրեական գերությունից պետք է ազատագրվի:

Որքանո՞վ է դա համապատասխանում Հայաստանի ազգային-պետական շահին: Բայց ավելի կարեւոր է փորձել հասկանալ, թե Իրանը պատրա՞ստ է Հայաստանի հետ ռազմա-քաղաքական դաշինք կնքել, եւ ու՞մ դեմ է լինելու կամ ու՞մ դեմ պիտի այն լինի: Ավելի քան երկու տասնամյակ Հայաստանը ձգտել է ներգրվել Ռուսաստան-Իրան առանցքին եւ գործնական որեւէ հաջողության չի հասել: Նախ, ռուս-իրանական հարաբերություններում միշտ առկա է զսպվածության, զգուշավորության եւ նույնիսկ փոխադարձ կասկածամտության գործոնը, երկրորդ՝ Մոսկվան եւ Թեհրանը հավասարապես շահագրգռված են Ադրբեջանում, նրա նկատմամբ ազդեցության պահպանմամբ եւ հնարավորինս խորացմամբ, ուստի կոմունիկացիաները նախատեսում են այդ երկրի տարածքով, նրա միջոցով:

Ցավոք, այդպիսին է աշխարհագրությունը. Աստրախանից մինչեւ իրանական Էնզելի նավագնացության համար «հանգրվան» է Բաքվի ծովախորշը, իսկ ադրբեջանական Աստարայից իրանական Աստարա անցումն ուղղակի նվեր է կողմերին:

Անգամ լավագույն ցանկության դեպքում Ռուսաստանը չի կարող Իրանի հետ բեռնափոխադրումներ իրականացնել Հայաստանի տարածքով. Ենթակառուցվածքներ չկան: Իրան-Հայաստան երկաթուղու գաղափարն առաջինը կասկածի տակ է դրել Ռուսաստանը: Եւ դա շատ բնական ու հասկանալի է. ինչու՞ երեք միլիարդ դոլար ծախսել, եթե հինգ հարյուր միլիոն եվրո ծախսելով՝ կարելի է իրանական Ռեշտ քաղաքից մինչեւ Ադրբեջանի սահման գիծ կառուցել:

Քաղաքականությունը շահերի համադրում է: Եւ սեփական պատկերացումները չի կարելի ներկայացնել ոչ միայն հնարավոր, այլեւ միանգամայն իրացնելի: Ռազմավարական համագործակցության մասին ռուս-իրանական պայմանագիրը բանակցվել է մոտ երեք տարի եւ, որքանով հասկացվում է ռուսական մամուլի հրապարակումներից, բոլորովին էլ այն չէ, ինչ պատկերացնում էին Մոսկվայում: Այս համատեքստում վարկածել, թե Իրանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցը կլինի՝ ընդդեմ Ադրբեջանի՝ կամ միամտություն է, կամ քաղաքական պոպուլիզմ: Իսկ մենք եւս մեկ անգամ երազխաբ լինել չենք կարող, որովհետեւ այդ քնից կարող ենք ազգովի չարթնանալ:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
Կառավարությունը փոխում է սահմանին բեռնատարների անցման կարգը
16:46
Կառավարությունը փոխում է սահմանին բեռնատարների անցման կարգը
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
16:27
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
16:15
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
0-ներով համարանիշներն արդեն հասանելի են առանց աճուրդի
15:59
0-ներով համարանիշներն արդեն հասանելի են առանց աճուրդի
Քննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցեր
15:47
Քննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցեր
Իրանը ցանկացած ագրեսիային կպատասխանի «ակն ընդ ական» սկզբունքով․ Արաղչի
15:39
Իրանը ցանկացած ագրեսիային կպատասխանի «ակն ընդ ական» սկզբունքով․ Արաղչի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
15:21
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալաս
14:58
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալաս
Հուսիթները հարձակվում են Սաուդյան Արաբիայի վրա Իրանի ազդեցության տակ․ ԱՄՆ պետքարտուղարություն
14:37
Հուսիթները հարձակվում են Սաուդյան Արաբիայի վրա Իրանի ազդեցության տակ․ ԱՄՆ պետքարտուղարություն
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
14:14
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը
14:00
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը
Իրանը դեռ պատրաստ չէ գործարք կնքել, բայց իրավիճակը շուտով կփոխվի. Ռուբիո
13:48
Իրանը դեռ պատրաստ չէ գործարք կնքել, բայց իրավիճակը շուտով կփոխվի. Ռուբիո
Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական քաղաքականությունը․Շարմազանով
13:35
Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական քաղաքականությունը․Շարմազանով
Զինծառայող Նարեկ Թորոսյանին ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են
13:19
Զինծառայող Նարեկ Թորոսյանին ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
13:06
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել