Լրահոս 24/7
20.01.2025

Մեծ Բրիտանիան՝ ընդդեմ Թրամփի՞

Մեծ Բրիտանիան՝ ընդդեմ Թրամփի՞

Բրիտանական մամուլը, հղելով ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի թիմի ինքնությունը վկայակոչել չցանկացած աղբյուրին, հայտնում է, որ դեռեւս հստակ չէ՝ Միացյալ թագավորության վարչապետ Կիր Աթարմերը ԱՄՆ 47-րդ նախագահի երդմնակալության արարողության կմասնակցի՞ կամ ներկա գտնվելու դեպքում պաշտոնն ստանձնած Թրամփի հետ առանձնազրույցի հնարավորություն կունենա՞: Ըստ աղբյուրի, Դոնալդ Թրամփը «լավ է հիշում, որ Սթրամերի կուսակցության լոբբիստները նախագահական ընտրարշավի ողջ ընթացքում սատարել են իր մրցակցին՝ փոխնախագահ Հարիսին»: Եթե ԱՄՆ- Մեծ Բրիտանիա հարաբերությունները պետք է կառուցվեն Թրամփ-Սթրամեր անհանդուրժողականության «լույսի ներքո», ապա եվրաատլանտյան քաղաքակրթությանը դա լավ ոչինչ չի խոստանում:

Բայց Վաշինգտոն-Լոնդոն «տարաձայնություններն» արդյոք այդքան «մակերեսային» են: Արժե, թերեւս, հիշեցնել, որ Թրամփի պաշտոնամուտից ոչ ավելի, քան մեկ շաբաթ առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետն այցելել է Կիեւ: Կողմերն ստորագրել են ռազմավարական համագործակցության պայմանագիր՝ հարյուրամյա ժամկետով: Այն Ուկրաինային ռազմածովային ներկայություն է երաշխավորում Բալթիկայում, Սեւ եւ Ազովի ծովերում:

Վաշինգտոնում ակտիվորեն քննարկում են Թրամփ-Պուտին մոտալուտ հեռախոսազրույցի, իսկ մի քանի ամսվա կտրվածքում՝ երկկողմ հանդիպման հավանականությունը: Փորձագիտական շրջանակներից, Թրամփի թիմի ներկայացուցիչներից հնչող իշխող տեսակետն այն է, որ «պատերազմը պետք է դադարի, կողմերը պարտավոր են գնալ զիջումների»:

Մի իրավիճակում, երբ «գործարքի» առարկա են Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված տարածքները եւ դրանց նկատմամբ ինքնիշխանությունը, պարզ չէ, թե ո՞րն է Ռուսաստանի զիջումը: Այն, որ Պուտինը չի պնդում Ուկրաինայի մայրաքաղաքը Կիեւից Լվով տեղափոխելու տարբերա՞կը: Այս համատեքստում Ուկրաինային ինքնիշխանություն երաշխավորել Սեւ եւ Ազովի ծովերում, նշանակում է դեմ լինել «Նովոռուսիան Ռուսաստանին միավորելու» ծրագրին: Իսկ ուկրաինական կարգավորման Թրամփի ծրագիրը մեծ հաշվով ենթադրում է գրաված տարածքների նկատմամբ Ռուսաստանի դե-ֆակտո իրավազորության ճանաչում:

Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Պոդոլյակն արեւմտյան մամուլին ասել է, որ անցած երկու շաբաթներին ԱՄՆ ընտրված նախագահի թիմի հետ «սկզբունքային քննարկումներ են անցկացվել, որ լավատեսություն են ներշնչում»: Նա հույս ունի, որ Դոնալդ Թրամփը պաշտոնն ստանձնելուց հետո Վլադիմիր Պուտինի հետ շփման համար պաուզա կպահի:

Ըստ որոշ տեղեկությունների, Ուկրաինայի նախագահը հույս ունի, որ այդ ընթացքում Ֆրանսիան եւ Անգլիան «ուկրաինական կարգավորման մասնակցության հնարավորություն կստանան»: Այլ կերպ ասած, Կիեւում ակնկալում են, որ Ֆրանսիայի նախագահին եւ Մեծ Բրիտանիայի վարչապետին կհաջողվի ԱՄՆ նախագահին համոզել, որ «զիջել Ուկրաինան՝ նշանակում է փլուզել եվրոպական անվտանգության համակարգը»:

Այս համատեքստում թուրքական «Անադոլուն» Լոնդոնից չափազանց ուշագրավ տեղեկություն է հայտնել. Մեծ Բրիտանիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը Պաղեստինի հարցով կառավարությանը զեկուցագիր է ներկայացրել, որով «հետեւողականորեն հորդորում է ճանաչել Պաղեստինի պետությունը եւ հրապարակել նրա հետ հարաբերությունների կառուցման ճանապարհային քարտեզ»:

Գազայում հունվարի 19-ին տեղական ժամանակով 09:30-ին ուժի մեջ է մտել վեցշաբաթյա հրադադարը: ՀԱՄԱՍ-ի հետ «գործարքը» հաստատելու համար Իսրայելի կառավարությունը գումարել է ութժամյա նիստ: Նաթանյահուի կոալիցիոն կառավարության անդամ Բեն Գվիրն այդ քննարկումներից հետո հայտարարել է հրաժարականի մասին: Հայտնի չէ, թե պատանդների վերադարձից հետո ինչ դիրքորոշում կունենա ընդդիմությունը: Վարչապետ Նաթանյահուն ասել է, որ Իսրայելը «ցանկացած պահի կվերսկսի մարտական գործողությունները, եթե ՀԱՄԱՍ-ը խախտի պայմանավորվածությունները»:

Մեծ հաշվով Իսրայելն այդ հրադադարից ոչինչ չի շահում, բայցի այն, որ բանտերից ազատ արձակվող մի քանի պաղեստինցի պետք է Գազայից արտաքսվեն: Փոխարենը Նաթանյահուն պետք է սկսի զորքերի դուրսբերումը, բացի Եգիպտոսի հետ սահմանային անցակետը, արտոնի պաղեստինցիները վերադարձը Գազայի հյուսիսային հատված: Իսկ հրադադարի հաստատման պաշտոնական հրապարակումից ժամեր անց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Փայփ Էրդողանը հայտարարել է, որ հրադադարը պետք է լինի մշտական, որպեսզի սկսվեն Պաղեստինի անկախ պետություն կառուցելու բանակցությունները:

ՀԱՄԱՍ-ի հետ «գործարքին» Նաթանյահուին պարտադրել է Միացյալ Նահանգները: Ընդ որում, այս անգամ եւ հեռացող վարչակազմն է Բիբիին «սեղմել» եւ Թրամփի թիմը: Նման «դելիկատ» իրավիճակում բրիտանական խորհրդարանում Պաղեստինի անկախության հարցի քննարկումն իսկ շատ բարդ կացության մեջ է դնում ԱՄՆ նախագահի պաշտոնն ստանձնող Դոնալդ Թրամփին, որ առանց այդ էլ, ինչպես նրա թիմին մոտ կանգնած աղբյուրներն են ասում, դժվարանում է կողմնորոշվել Միացյալ Նահանգների հրեական եւ արաբական լոբբիստական շրջանակների միջեւ:

Միամտություն կլիներ ասել, որ բրիտանական իսթեբլիշմենթը պաղեստինցի արաբների սպանություններից ցնցված են եւ Պաղեստինի ճանաչման հորդոր են հղում բացառապես մարդասիրական զգացմունքներից մղված: Մեծ Բրիտանիան, երեւում է, միջազգային քաղաքականության ազդեցիկ դերակատարության խնդիր ունի, այդ թվում եւ՝ Հարավային Կովկասում: ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան բացահայտ կմրցակցե՞ն, թե՞ ջենթլմենական պայմանավորվածությունների կհասնեն: Վերջին շրջանում Ռուսաստանը խիստ քննադատաբար է խոսում Մեծ Բրիտանիայի «իմպերիալիստական նկրտումների» մասին:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
Կառավարությունը փոխում է սահմանին բեռնատարների անցման կարգը
16:46
Կառավարությունը փոխում է սահմանին բեռնատարների անցման կարգը
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
16:27
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
16:15
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
0-ներով համարանիշներն արդեն հասանելի են առանց աճուրդի
15:59
0-ներով համարանիշներն արդեն հասանելի են առանց աճուրդի
Քննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցեր
15:47
Քննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցեր
Իրանը ցանկացած ագրեսիային կպատասխանի «ակն ընդ ական» սկզբունքով․ Արաղչի
15:39
Իրանը ցանկացած ագրեսիային կպատասխանի «ակն ընդ ական» սկզբունքով․ Արաղչի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
15:21
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալաս
14:58
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալաս
Հուսիթները հարձակվում են Սաուդյան Արաբիայի վրա Իրանի ազդեցության տակ․ ԱՄՆ պետքարտուղարություն
14:37
Հուսիթները հարձակվում են Սաուդյան Արաբիայի վրա Իրանի ազդեցության տակ․ ԱՄՆ պետքարտուղարություն
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
14:14
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը
14:00
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը
Իրանը դեռ պատրաստ չէ գործարք կնքել, բայց իրավիճակը շուտով կփոխվի. Ռուբիո
13:48
Իրանը դեռ պատրաստ չէ գործարք կնքել, բայց իրավիճակը շուտով կփոխվի. Ռուբիո
Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական քաղաքականությունը․Շարմազանով
13:35
Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական քաղաքականությունը․Շարմազանով
Զինծառայող Նարեկ Թորոսյանին ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են
13:19
Զինծառայող Նարեկ Թորոսյանին ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
13:06
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել