Լրահոս 24/7

Թրամփը զգուշացրել է Պուտինին

Նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո Դոնալդ Թրամփը, համաձայն ամերիկյան ավանդույթի, Սպիտակ տան Օվալաձեւ առանձնասենյակում մամուլի ասուլիս է անցկացրել: Պատասխանելով Ուկրաինային վերաբերող հարցին, նա ասել է, որ նախագահ Զելենսկին պատերազմը դադարեցնելու ցանկություն ունի, նույն դիրքորոշումը պետք է ցուցաբերի Վլադիմիր Պուտինը:

«Ես չգիտեմ նա նման ցանկություն ունի՞: Նա պետք է գործարք կնքի: Ես կարծում եմ, որ նա կործանում է Ռուսաստանը՝ չգնալով գործարքի: Ես կարծում եմ, որ (եթե պատերազմը չդադարի) Ռուսաստանը մեծ խնդիրներ կունենա»,-Ռուսաստանի նախագահի մասին ասել է Թրամփը եւ մասնավորեցրել, որ իր կարծիքով՝ Պուտինը «հիացած չէ պատերազմի ընթացքից, քանի որ այն տեւում է արդեն երեք տարի»:

Նախօրերին Ռուսաստանի նախագահը պաշտոնամուտի առթիվ շնորհավորել է ԱՄՆ նախագահին եւ ասել, որ Ուկրաինայի հարցում պետք է հասնել ոչ թե ժամանակավոր հրադադարի, այլ համապարփակ խաղաղության, որ հաշվի կառնի այդ տարածքներում ապրող բոլոր ժողովուրդների օրինական շահերը:

Վաշինգտոնում, ինչպես հասկացվում է Ռուսաստանի եւ նրա նախագահի մասին Դոնալդ Թրամփի թույլ տված արտահայտություններից, Պուտինի այդ ձեւակերպումն ընկալել են որպես Ուկրաինայի հարցում վերջնագրային դիրքորոշում եւ պատասխանել համարժեք: Ավելի վաղ Թրամփի թիմից միջազգային մամուլին հայտնի է դարձել, որ նա Ուկրաինայի հարցում երկու տարբերակ ունի. զորքերի շփման ներկայիս գծով հաստատել հրադադար, ստեղծել բուֆերային գոտի, որտեղ կտեղաբաշխվեն եվրոպական ուժեր, իսկ մնացած հարցերը թողնել ապագա բանակցությունների:

Եթե Ռուսաստանն այդ ծրագիրը մերժի, ապա Թրամփը կշարունակի օժանդակել Ուկրաինային, ավելին՝ կմեծացնի սպառազինությունների մատակարարման ծավալները, եւ պատերազմը կշարունակվի:

«Ռուսաստանին մեծ խնդիրներ են սպասվում»,- ասելով ԱՄՆ նախագահն ակնհայտորեն ակնարկում է Ուկրաինայի հարցում երկրորդ սցենարի մասին: Այդ դեպքում, իհարկե, Վաշինգտոնը նաեւ ավելի կխստացնի Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները:

ԱՄՆ նախագահն այսպիսով զգուշացրել է Վլադիմիր Պուտինին, որ առկա հնարավորությունը մեկն է՝ գնալ հրադադարի հաստատման: Դա թույլ կտա, որ Ռուսաստանը դե-ֆակտո վերահսկի գրաված տարածքները, բայց անեքսիայի միջազգային ճանաչում չի լինի: Ռուսաստանի փորձագետներն այդ ծրագիրը «բացարձակապես անընդունելի» են որակել: Փաստացի նույնը դիվանագիտական լեզվով հայտարարել է նաեւ Պուտինը:

Ստացվում է փակուղային վիճակ. Մոսկվայում ուկրաինական պատերազմի պատասխանատվությունը վերագրում էին Բայդենի դեմոկրատական վարչակազմին: Կար կայուն տպավորություն, որ Թրամփը «կկենտրոնանա ԱՄՆ ներքին կյանքի խնդիրների վրա եւ կընդունի ուկրաինական կարգավորման Պուտինի առաջարկությունները»: Առաջին պաշտոնական մամուլի ասուլիսով Թրամփը հիմնովին ցրել է այս տպավորությունը:

Ի՞նչ է սպասվում առաջիկայում: Թրամփը հայտարարել է, որ իր նախագահությամբ բացվում է Միացյալ Նահանգների ոսկե դարաշրջանը: Միջազգային քաղաքական հարցերում գնալ զիջումների՝ նրա համար կնշանակի հենց առաջին քայլերից հայտնվել դեմոկրատների քննադատության թիրախում: Ուկրաինայի հարցում միասնական չէ նաեւ Կոնգրեսի հանրապետական մեծամասնությունը: Այս իրավիճակում Թրամփը չի կարող ընդունել Պուտինի նախապայմանները:Բայց գրեթե նույն վիճակում է նաեւ Ռուսաստանի նախագահը: Պատերազմի երեք տարիներին նա գեներացրել է այնպիսի քաղաքականություն, որից ետդարձը կգնահատվի որպես Ռուսաստանի ռազմավարական պարտություն: Դա վտանգավոր է ոչ միայն Պուտինի անձնական, այլեւ Ռուսաստանի պետականության ապագայի համար:

Որտե՞ղ է Ուկրաինայի հարցում «ոսկե միջինը»: Եվրամիությունը չի կիսում ուկրաինական կարգավորման ոչ Պուտինի, ոչ Թրամփի ծրագիրը: Բայց, երեւի, բոլոր կողմերի համար պարզ է, որ մարտական գործողությունների երկարաձգումը հղի է համաշխարհային պատերազմի սպառնալիքով: ԱՄՆ նախագահն արդեն զգուշացրել է Վլադիմիր Պուտինին:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել

Ապրիլի 25-ին ՀՀ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ…

2 hours ago

Լևոն Քոչարյանը հանդիպել է ուսանողների հետ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն ապրիլի 25-ին հանդիպել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների…

2 hours ago

Քաղաքացու օրը կնշվի ապրիլի 26-ին

Համաձայն «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի՝ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է որպես…

3 hours ago

Սամբիստ Մհեր Օհանյանը՝ Եվրոպայի առաջնության չեմպիոն

Լիմասոլում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային կարգում Մհեր Օհանյանը դարձել է Եվրոպայի առաջնության…

3 hours ago

Սպիտակ տունը Կիևին է փոխանցել խաղաղության ծրագրի վերջնական տարբերակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցությունները «հասնում են գագաթնակետին»։ Նա…

4 hours ago

Արամ Առաջինը մեկնել է Վատիկան

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն այսօր առավոտյան մեկնել է Վատիկան՝ մասնակցելու Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության…

4 hours ago