Լրահոս 24/7
24.01.2025

Թրամփի «հարյուր օրը» եւ Պուտինի մայիսի 9-ը

Թրամփի «հարյուր օրը» եւ Պուտինի մայիսի 9-ը

Լրանում է ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռեւս անցյալ տարի տոնը նշելու մասին հրամանագիր է ստորագրել: Տոնակատարությունը կանցնի առանց արեւմտյան որեւէ երկրի առաջնորդի մասնակցության:

Նախագահի պաշտոնում առաջին մամուլի ասուլիսին Դոնալդ Թրամփը ֆաշիզմի դեմ հաղթանակի դափնիները վերագրել է Միացյալ Նահանգներին, հպարտացել, որ ԱՄՆ-ը հաղթել է նաեր սառը պատերազմում:

Ուկրաինական հարցի կարգավորման համար նա սահմանել է հարյուր օրվա ժամկետ, որ կսպառվի Մոսկվայում ֆաշիզմի դեմ հաղթանակի տոնակատարությունից կարճ ժամանակ առաջ: «Եթե Մոսկվան չհամաձայնի «գործարքին», Թրամփն սպառնում է կոշտ պատժամիջողներով: Դա մի փոքր զարմանալի է, եթե հաշվի առնենք ամերիկյան նախագահի հաճախակի հայտարարությունները, որ ինքը Պուտինին լավ գիտի: Եթե պատժամիջոցների մասին հրապարակային է խոսվում, հասկանալի է, թե ինչ նարատիվ կկառուցվի, եթե Մոսկվան արագորեն համաձայնի»,- ձեւակերված է «Նեզավիսիմայա գազետայի» խմբագրականում:

Եթե ձերբազատվենք հեղինակի ոճի դելիկատությունից, ապա կստացվի, որ Ռուսաստանում Թրամփի «վերջնագիրը» ոչ թե առհասարակ անընդունելի է կամ քննարկման ոչ ենթակա են գնահատում, այլ զարմացած են նրա բացախոսությունից եւ ենթադրում են, որ համաձայնության դեպքում նա խորացնելու է «ես Պուտինին հաղթեցի» նարատիվը:

«Ռուսաստանի գործող իշխանությունը եւ անձամբ Պուտինը բազմիցս ցույց են տվել, որ ճնշման ներքո փոխզիջումների գնալ չեն սիրում, իսկ ճնշումը չի կարող համարվել հարյուր օրվա արդյունք»,- Մոսկվայից Թրամփի առաջարկին լռությունը հիմնավորում է ռուսաստանցի մեկնաբանը:

Նրա գնահատմամբ՝ ԱՄՆ նոր վարչակազմը գործընթաց է սկսում, բայց չունի հստակ կամ առհասարակ որեւէ ծրագիր, բայց նա մոտեցում է «սպասումների հորիզոնը», որ, սակայն, չի ենթարկվելու դիվանագիտական ռիթմի: «Թրամփի անհամբերությունը, համենայն դեպս, հակամարտության եւ շահագրգիռ բոլոր կողմերին կարող է մղել ուղեղային գրոհների՝ հանդես գալ հաճախակի, մշտապես ինչ-որ բան առաջարկել, փոփոխել ձեւակերպումները, տարբերակներ դիտարկել, պարբերաբար շփվել: Եթե նման կոմունիկացիոն միջավայր ստեղծվի, արդեն իսկ շարժման առաջընթաց կլինի ոչ թե պատերազմի, այլ խաղաղության ուղղությամբ»,- ամփոփում է «Նեզավիսիմայա գազետայի» խմբագրականը:

Ուկրաինական ճգնաժամը հարյուր օրվա ժամանակամիջոցում հնարավոր չէ կարգավորել. Գազայում հրադադարի եւ պատանդների ու պահվող անձանց փոխանակման բանակցությունները տեւել են շուրջ մեկ տարի, եւ ոչ ոք վստահություն չունի, որի ուժերի եւ հնարավորությունների վերադասավորումից հետո կողմերից մեկը պայմանավորվածությունները չի խախտելու: Միացյալ Նահանգների նախագահն այդ եւ առհասարակ հակամարտությունների կարգավորման միջազգային փորձը չի կարող հաշվի չառնել:

Մանավանդ որ կոնկրետ Ուկրաինայի դեպքում նա գործ ունի միջուկային տերության շատ ամբիցիոզ առաջնորդի՝ Վլադիմիր Պուտինի հետ: Այս իմաստով չափազանց կարեւոր է, թե ԱՄՆ նախագահն ի՞նչ է առաջարկում: Եթե խոսքը միայն կրակի դադարեցման կամ հակամարտության սառեցման, կոնսերվացման մասին է, ապա Ռուսաստանի «հատուկ ռազմական գործողությունը» բացարձակապես արժեզրկվում է, որովհետեւ այն սկսվել է մի նպատակադրվածությամբ՝ հասնել Արեւմուտքի հետ գլոբալ համաձայնության, որ կսահմանի այսպես կոչված «նոր աշխարհակարգ»:

Չպետք է անտեսել, որ ռազմական գործողություններին նախորդել է ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին արված դիվանագիտական առաջարկություն՝ «Յալթա -2» ձեւաչափի բանակցություններ սկսել: Ռուսաստանն իր համար էքզիստենցիալ խնդիր է գնահատում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության բացառումը, ուկրաինական Զինված ուժերի կրճատումը, Կիեւի ոչ միջուկային կարգավիճակի իրավա-պայմանագրային վերահաստատումը:

Որքանո՞վ են կարգավորելի այս առանցքային հարցերը՝ կախված է ոչ միայն ԱՄՆ-Ռուսաստան, այլեւ Միացյալ Նահանգներ-Եվրամիություն, Ռուսաստան-Եվրամիություն եւ ռուս-անգլիական ու անգլո-ամերիկյան հարաբերություններից: Հարյուր օրում այդ հարցերը կարող են մի դեպքում կարգավորել՝ եթե Ռուսաստանը կապիտուլյացիա պարտադրի կամ Ռուսաստանին կապիտուլյացիա պարտադրիվի: Թրամփի սահմանած հարյուր օրը եւ ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակի մոսկովյան տոնակատարությունը խորհրդապաշտական լուրջ ենթատեքստ ունեն:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է