Լրահոս 24/7

Սոնա Ղազարյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին մասնակցում է ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակությունը` պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ:

Նստաշրջանում զեկույցով հանդես է եկել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը:

«Հարգելի՛ տիկին Լուզ,

Շնորհակալություն կարևոր զեկույցի համար:

Կցանկանայի շնորհակալություն հայտնել Եվրոպայում պատմության ուսուցման դիտակետային կենտրոնի 4-րդ ամենամյա համաժողովի կազմակերպման համար և վերահաստատել Հայաստանի աջակցությունը Դիտակետի առաքելությանը:

Եվրոպայում և իր սահմաններից անդին ճգնաժամային ժամանակներ ենմարտահրավերներ, որոնք հիշեցնում են պատմության մութ շրջանները: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խաղաղության և կայունության խթանման նպատակով ձևավորված աշխարհակարգը և միջազգային կառույցները լուրջ ճնշման տակ են, քանի որ պատերազմը վերադարձել է Եվրոպա և դրա սահմաններից դուրս խարխլելով անվտանգության և համագործակցության հիմքերը:

Մենք ականատես ենք լինում ուժի կիրառման անհանգստացնող նորմալիզացմանը, ժողովրդավարական հաստատությունների հետընթացին, ծայրահեղ ազգայնականության և պոպուլիզմի աճինզարգացումներ, որոնք սպառնում են մեր ընդհանուր արժեքներին, որոնք պաշտպանում են խաղաղությունը մեր հասարակություններում: Այս ճգնաժամին ավելանում են ատելության խոսքի և ապատեղեկատվության տարածումը, որոնք հաճախ խթանվում են պատմության շահարկմամբ քաղաքական նպատակների համար:

Հայաստանը խորապես գիտակցում է այս մարտահրավերները: Մեր անվտանգության մտահոգություններից բացի, մենք ամեն օր բախվում ենք մեր պատմության և մշակութային ինքնության խեղաթյուրման փորձերին: Պատմության շահագործումն ապակառուցողական օրակարգեր առաջ մղելու համար սպառնալիք է այն խաղաղ համակեցությանը, որին բոլորս ձգտում ենք:

Անթույլատրելի է ժխտել պատմական իրողությունները կամ կեղծել պատմությունըհարևան երկրների դեմ տարածքային հավակնություններն արդարացնելու նպատակով: Պատմությունը պետք է ծառայի որպես ճշմարտության և փոխըմբռնման հիմք հարթելով հաշտեցման ճանապարհը, այլ ոչ թե որպես գործիք` բաժանարար և մոլորեցնող օրակարգեր առաջ տանելու համար:

Մեկ այլ լուրջ խնդիր, որի մասին ցանկանում եմ խոսել, պետության կողմից հովանավորվող պատմության դասագրքերում ատելության խոսքի ներառումն է, որը խթանում է ագրեսիան, անհանդուրժողականությունն ու ռասիզմը: Երբ կրթական ռեսուրսները շահագործվում են կանխակալ պատմություններ ձևավորելու համար, դրանք խարխլում են խաղաղությունը և ամրապնդում վնասակար կարծրատիպերը:

Կենսականորեն կարևոր է, որ մենք դիմագրավենք այս վտանգավոր միտումըխթանելով ճշգրիտ, հավասարակշռված պատմության ուսուցանումը, որն աջակցում է բազմազանությունը և մերժում ատելության ու խտրականության բոլոր ձևերը կանխելով էթնիկ զտումները, ատելությամբ դրդված հակամարտությունները և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները:

Այս մարտահրավերների բացահայտումն ընդամենը սկիզբն է. մեր պատասխանատվությունն այժմ միասին լուծումներ գտնելն է: Խաղաղության մշակույթ կառուցելը սկսվում է նորարարական, քաղաքացիակենտրոն կրթությամբ, որը երիտասարդներին հնարավորություն է տալիս քննադատաբար մոտենալ պատմությանը, այլ ոչ թե անխոս ընդունել այն: Սա պահանջում է շարունակական ջանքեր և համագործակցություն` կրթական համակարգեր մշակելու համար, որոնք ամրապնդում են ժողովրդավարությունը և «Միասին ապրելու» գաղափարը: Հայաստանը հավատարիմ է այս առաքելությանը և աջակցում է այն նախաձեռնություններին, որոնք պատմական ճշմարտությունը բերում են առաջնագիծ»,- նշել է պատգամավորը:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

4 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

5 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

5 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

6 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

6 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

6 hours ago