

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որոշել է դատական հայցեր ներկայացնել ԶԼՄ-ների դեմ․
«Հարգելի հայրենակիցներ, ուզում եմ տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել հայցեր ներկայացնել նախ «Ժողովուրդ» օրաթերթի դեմ, որն օրերս մի հրապարակում էր արել, իբր ես բալթյան-սկանդինավյան երկրների խոհրդարանների բարձրաստիճան պատվիրակությունների հետ հանդիպման ժամանակ ասել եմ, մեջբերում եմ՝ «պետք է ՌԴ-ն ջախջախվի, պարտվի, վերանա, որպեսզի մեր և ձեր երկրների համար լավ լինի: Ռուսաստանի կործանումը մեզ համար շատ լավ հեռանկարներ կբացի»:
Ի դեպ ասեմ, որ եթե նշված ԶԼՄ-ն մեկ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակի հերքում և հեռացնի նյութը, ես կհրաժարվեմ հայց ներկայացնելու գաղափարից:
Մի բան է, երբ բամբասանքների և ներքին թեմաների շուրջ զրպարտություն է արվում, մեկ այլ բան, երբ շահարկվում է միջպետական հարցեր և հնարավորություն տրվում մեր հակառակորդներին դրա վրա շահարկումներ կառուցելու:
Ես այդ թեմայի շուրջ ինչ ասել եմ ու ասում եմ, արել եմ ու անում եմ հրապարակային, իսկ իմ բոլոր հանդիպումների տեսաձայնագրություններն առկա են:
Երկրորդ հայցն արդեն երկրորդն է «Մեդիահաբ» լրատվականի դեմ, որի լրագրողը իմ անձին անդրադառնալու հիվանդագին տարվածություն ունի, ընթացքում էլ արդարանալու և մենախոսության ոճով ինքնահաստվելու, ով իր սեփական ֆանտազիաները հերթական անգամ փորձել է սուտ տեղեկություններով հրապարակել, թե իբր ռուսների պատճառով Փաշինյանը «շան լափ է թափել» Ալեն Սիմոնյանի գլխին․ զայրացել է նաև Գուրգեն Արսենյանը:
Տզզզզ ….)))
Հիմա ստիպված կլինի գալ դատարան և ապացուցել այս զառանցանքները»,- գրել է Սիմոնյանը:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…