Լրահոս 24/7
04.02.2025

Ալիեւը սպառնում է Պուտինին

Ալիեւը սպառնում է Պուտինին

AZAL պետական ավիաընկերությունը դադարեցրել է Բաքու-Աստրախան-Բաքու չվերթները: Ավելի վաղ Ադրբեջանը խզել է Ռուսաստանի մեկ տասնյակից ավելի քաղաքների հետ օդային հաղորդակցությունը՝ պատճառաբանելով, որ ՌԴ օդային տարածքը քաղաքացիական օդանավերի համար անվտանգ չէ:

Խնդիրն, անշուշտ, քաղաքական է: Բաքվի իշխանական լրատվամիջոցը նույնիսկ չի թաքցնում, որ Ադրբեջանի իշխանությունները «բացատրական աշխատանք են տարել» դաշնակից երկրների հետ, որպեսզի նրանք էլ միանան քաղավիացիայի բնագավառում բոյկոտին: Լրատվամիջոցը հատկապես նշում է Կենտրոնական Ասիայի երկրներին, որ նույնպես սահմանափակել են Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունը:

Ադրբեջանական կողմը բացահայտ դժգոհում է, որ, չնայած Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից սահմանված կարգին, Բաքու-Գրոզնի օդանավի կործանման պատճառների մասին նախնական զեկույցը մեկ ամսվա ընթացքում չի հրապարակվել:

Որքանո՞վ է լրատվամիջոցը տեղեկացված առկա բարդություններին, մնում էենթադրել, բայց հեղինակը միանշանակ պնդում է, որ Ռուսաստանն ամեն գնով փորձում է խուսափել պատասխանատվությունից, չի ընդունում, որ ադրբեջանական ինքնաթիռը Գրոզնիի օդանավակայանի մերձակայքով «խոցվել է «Պանցիր» ՀՕՊ համակարգի հրթիռով»:

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը սահմանում է, որ օդային աղետի հետաքննություն իրականացնում է այն երկիրը, որի տարածքում ինքնաթիռը խորտակվել է: Այս դեպքում դա Ղազախստանն է, որտեղ ստեղծվել է կառավարական հանձնաժողով: Կողմերի պնդմամբ, սակայն, այնտեղ ներգրավվել են մասնագետներ Ռուսաստանից եւ Ադրբեջանից, ինչպես նաեւ՝ Բրազիալիայից, որ ինքնաթիռ արտադրող երկիրն է: Նման պայմաններում, հասկանալի է, հանձնաժողովի համար չափազանց դժվար է նույնիսկ նախնական եզրակացություն հրապարակել:

Որքանով հասկացվում է, Ղազախստանի կառավարական հանձնաժողովին չի հաջողվում մոտեցնել Ադրբեջանի եւ Ռուսաստանի տեսակետները: Բաքվում պնդում են, որ օդանավը խոցվել է, Մոսկվան հակադարձում է, որ առկա է անձնակազմի եւ դիսպետչերական ծառայությունների միջեւ խոսակցության ձայնագրությունը, որտեղ ինքնաթիռի հրամանատարը պարզորոշ ասում է, որ բախվել է թռչունների երամի, սրահում գազի բալոն է պայթել, եւ ինքը կորցնում է կառավարումը:

Օդային աղետից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիեւի հետ: Վերջինս, սակայն, պնդում է, որ Մոսկվան պետք է հրապարակային ներողություն խնդրի, պատասխանատվության ենթարկի բոլոր մեղավորներին եւ փոխհատուցում վճարի ոչ միայն զոհվածների ընտանիքներին եւ տոժածներին, այլեւ Ադրբեջանի կառավարությանը:

Հարցն այստեղ ֆինանսական միջոցները կամ պաշտոնական ներողության մարդկայնությունը չէ՝ ինչպես ներկայացնում է Ալիեւը: Հրապարակային ընդունել, որ քաղաքացիական օդանավը խոցվել է որպես ռազմական թիրախ, նշանակում է հեղինակազրկել ՌԴ ռազմա-տիեզերական ուժերը, հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության ամբողջ համակարգը, ինչպես նաեւ միջազգային հանրության աչքում վաստակել «ահաբեկիչ պետության» վարկանիշ:

Ճիշտ չէր լինի ասել, թե Վլադիմիր Պուտինին տեղեկատվա-քարոզչական տեռորի ենթարկող Իլհամ Ալիեւը չի հասկանում, թե Ռուսաստանի նախագահի համար ինչ դժվարություններ է հարուցում: Բայց Բաքվի խոսույթը ոչ միայն չի մեղմանում, այլեւ ավելի ու ավելի է կոշտանում: Իլհամ Ալիեւը պարզապես անցել է սպառնալիքների: Իշխանական լրատվամիջոցը համարում է, որ Բաքու-Գրոզնի օդանավի կործանումը կարող է «քայքայել Ռուսաատանի քաղավիացիան»: Ըստ երեւույթին, Բաքուն Մոսկվայից ավելի մեծ ակնկալիքներ ունի:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
Կառավարությունը փոխում է սահմանին բեռնատարների անցման կարգը
16:46
Կառավարությունը փոխում է սահմանին բեռնատարների անցման կարգը
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
16:27
Եղբայրները գրտնակով հարվածելով սպանել են մորը, ապա՝ դիակը թաքցրել
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
16:15
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
0-ներով համարանիշներն արդեն հասանելի են առանց աճուրդի
15:59
0-ներով համարանիշներն արդեն հասանելի են առանց աճուրդի
Քննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցեր
15:47
Քննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցեր
Իրանը ցանկացած ագրեսիային կպատասխանի «ակն ընդ ական» սկզբունքով․ Արաղչի
15:39
Իրանը ցանկացած ագրեսիային կպատասխանի «ակն ընդ ական» սկզբունքով․ Արաղչի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
15:21
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալաս
14:58
Մենք հարվածում ենք Պուտինին ամենացավոտ կետում. Կալաս
Հուսիթները հարձակվում են Սաուդյան Արաբիայի վրա Իրանի ազդեցության տակ․ ԱՄՆ պետքարտուղարություն
14:37
Հուսիթները հարձակվում են Սաուդյան Արաբիայի վրա Իրանի ազդեցության տակ․ ԱՄՆ պետքարտուղարություն
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
14:14
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը
14:00
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը
Իրանը դեռ պատրաստ չէ գործարք կնքել, բայց իրավիճակը շուտով կփոխվի. Ռուբիո
13:48
Իրանը դեռ պատրաստ չէ գործարք կնքել, բայց իրավիճակը շուտով կփոխվի. Ռուբիո
Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական քաղաքականությունը․Շարմազանով
13:35
Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական քաղաքականությունը․Շարմազանով
Զինծառայող Նարեկ Թորոսյանին ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են
13:19
Զինծառայող Նարեկ Թորոսյանին ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
13:06
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել