Լրահոս 24/7
06.02.2025

Վրաստանը մերձենում է ԵԱՏՄ-ի՞ն, թե՞ նոր իրավիճակ է

Վրաստանը մերձենում է ԵԱՏՄ-ի՞ն, թե՞ նոր իրավիճակ է

Վրաստանի վարչապետ Կոբախիձեն պաշտոնական այց է կատարել Ղարազխստանի մայրաքաղաք Աստանա, որտեղ, սակայն, բանակցություններ է վարել ոչ թե նախագահ Տոկաեւի, այլ կառավարության ղեկավար Բեկտենովի հետ։ Ղազախստանը նախագահական կառավարման երկիր է, Վրաստանը՝ խորհրդարանական։ Թե ինչու՞ Ղազախստանի նախագահը Կոբախիձեի հետ բանակցող է նշանակել Բեկտենովին՝ պետական արարողակարգի խնդիր է։ Ուշագրավ է, որ Վրաստանի վարչապետն Աստանայում քննարկել է ոչ միայն երկկողմ առեւտրա-տնտեսական հարաբերությունների, այլեւ այսպես կոչված «միջին միջանցքի» եւ Բաքու-Ջեյհան նավթամուղի «շրջանակներում համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր»։

Տարեսկզբին Վրաստանի վարչապետն այցելել է Բաքու։ «Միջին միջանցքի» եւ Բաքու-Ջեյհան նավթամուղի թողունակության մեծացման, ենթակառուցվածքների արդիականացման հարցը մի քանի անգամ շոշափել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Նա նույնիսկ իրեն թույլ է տվել բացահայտել, որ ԱՄՆ-ը դեմ է եղել Բաքու-Կարս երկաթգծի կառուցմանը, որոշակի ճնշումներ է գործադրել Վրաստանի նկատմամբ, բայց Ադրբեջանին հաջողվել է վրացիներին համոզել։

Աստանայում Վրաստանի եւ Ղազախստանի վարչապետները քննարկել են Բաքու-Ջեյհան նավթամուղով ղազախստանյան նավթի արտահանումը կրկնապատկելու հարցը։ Ղազախստանի նավթի մեծ մասն արտահանվում է Ռուսաստանի տարածքով։ Վերջին տարիներին Աստանան այդ երթուղու այլընտրանքներ է փնտորւմ։ Ներկայումս Բաքու-Ջեյհան խողովակաշարով տարեկան արտահանվում է ավելի քան մեկ միլիոն տոննա ղազախստանյան չվերամշակված նավթ։

Եթե Վրաստանը ներգրավվում է այդ ծավալը կրկնապատկելու քննարկումներին, նշանակում է, որ Բաքու այցի ընթացքում Կոբախիձեն Ալիեւից ինչ-որ առաջարկություն է ստացել, որից Վրաստանի առարկայական շահը պարզելու համար հարկ է եղել ուղղակի բանակցել Ղազախստանի հետ։

Ըստ երեւույթին, Ադրբեջանը Բաքու-Ջեյհան խողովակաշարի թողունակությունը մեծացնելու, ենթակառուցվածքներն արդիականացնելու հարցում Ղազախստանի ներդրումների կարիքն ունի։ Խողովակաշարի զգալի հատված անցնում է Վրաստանի տարածքով, ինչը բնապահպանական խնդիրներ է հարուցում հատկապես Բորժոմիի առողջարանական գոտում։ Խողովակաշարի թողունակությունը մեծացնելու համար, ամենայն հավանականությամբ, շինարարական նոր աշխատանքների անհրաժեշտություն կա։ Նույնը վերաբերում է նաեւ Բաքու-Կարս երկաթուղուն։

Վրաստանի գործող իշխանությունները լրջագույն խնդիրներ ունեն Միացյալ Նահագների եւ Եվրամիության հետ։ Ներդրումների եւ ֆինանսական ուղղակի աջակցության կրճատումը, բնականաբար, Վրաստանում տնտեսական հետեւանքներ է ունենալու։ Այս առումով Ղազախստան-Ադրբեջան –Թուրքիա ապրանքաշրջանառությանը եւ էներգակիրների տարանցմանը ներգրավվելու Վրաստանի կողմնորոշումը լիովին հասկանալի է։Բայց քննարկումների վերաբերում են միայն ընթացիկ-իրավիճակային լուծումների՞ն, թե գործ ունենք Կենտրոնական Ասիա-Ադրբեջան-Վրաստան տրանսպորտային, ենթակառուցվածքային ինտեգրացիային վերաբերող մշակումների հետ։ Ղազախստանը ԵԱՏՄ հիմնադիր պետություն է, Ռուսաստանի հետ ոչ միայն ընդհանուր սահման, այլեւ տնտեսական եւ ենթակառուցվածքային ավանդական կապեր ունի։

Կենտրոնական Ասիա-Կովկաս-Եվրոպա հաղորդակցությունն անցնում է Վրաստանով, բայց արդյոք «Վրացական երազանքին» բավարարում է զուտ տրանզիտային երկրի կարգավիճակը, թե Թբիլիսին կարող է կամ պատրաստվում է շահագրգիռ կողմերի հետ խոսել «բաժնետիրոջ» դիրքերի՞ց։ Վրաստանը բարդ իրավիճակում է եւ իր սուվերենությունը բարձրացնելու համար կարող է Եվրամիության առջեւ բարձրացնել Կենտրոնական Ասիայից տրանզիտ ապահովելու դիմաց քաղաքական եւ այլ շահաբաժին ունենալու հարց։

Բաքվից հետո Վրաստանի վարչապետն այցելել է Երեւան։ Հարավային Կովկասում հաղորդուղիների արդիականացման եւ նորերի շուրջ քննարկումներին Հայաստանը որքանո՞վ կարող է մասնակից լինել։

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է