Լրահոս 24/7
07.02.2025

Ալիեւի «փոխարքայությունը» չի ստացվում

Ալիեւի «փոխարքայությունը» չի ստացվում

BBC-ի ադրբեջանական ծառայությունը դիտարկել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների լարվածության տեղեկատվական ֆոնը եւ արձանագրել երկու էական երեւույթ․ վերջին օրերին Բաքվի պետական հեռուստատեսության հաղորդումներից մեկում վերստին անդրադարձ է կատարվել 1990թ․ հունվարի լույս 20-ի իրադարձություններին, Խորհրդային Միության զինված ուժերի գործողությունները որակվել են որպես «ադրբեջանական ժողովրդի անկախության ձգտումներն արյան մեջ խեղդելու պետական քաղաքականություն»։

Միաժամանակ հաղորդումը հիշեցրել է 1992թ․ փետրվարի 26-ին Խոջալուի դեպքերին ռուսական 366-րդ գնդի մասնակցությունը։

Վերջին մի քանի տարիներին Ադրբեջանի պետական քարոզչությունն այդ թեմաները կամ առհասարակ շրջանցում էր, կամ դրանց անդրադառնում հպանցիկ։ BBC-ն նկատում է, որ «ադրբեջանական ժողովրդի դեմ խորհրդային իշխանության հանցանքների» քարոզչության ակտուալացումը վկայում է, որ Մոսկվայի եւ Բաքվի միջեւ տարաձայնություններն արմատական են եւ վկայակոչում է փաստը, որ սոցիալական ցանցերի հազարավոր օգտատեր անցնող շաբաթվա ընթացքում նույն գրառումն են կատարել․

«Եթե Ռուսաստանը ձգտում է մնալ եւ ամրապնդվել Կովկասում, ապա պետք է հաշվի առնի Ադրբեջանի շահերը»։

BBC-ն նույնիսկ կասկածում է, որ այդ գրառումներն արվում են «արհեստական բանականության միջոցով»։

Խնդիրն, իհարկե, գրառման հեղինակի ինքնությունը չէ, այլ՝ բովանդակությունը, տարածման ծավալը եւ հասցեագրումը։ Տպավորություն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր քաղաքական հաշվարկներում լուրջ վրիպում է թույլ տվել։ Ըստ երեւույթին, նա համոզված է եղել կամ ներշնչվել է, որ Միացյալ Նահանգներում վարչակազմի փոփոխությունից հետո Իրանը, զգուշանալով նոր եւ ավելի խիստ պատժամիջոցներից, Ռուսաստանի հետ համապարփակ համագործակցության պայմանագրի ստորագրումը կհետաձգի, ինչը իրեն հնարավորություն կտա Սպիտակ տան հետ հարաբերությունների վերբեռնման գնալ քաղաքական որոշակի ռեսուրսով։

Ռուս-ամերիկյան պայմանագիրն ստորագրվել է, Մոսկվան հայտարարել է Ադրբեջանի տարածքով դեպի Իրան գազատարի կառուցման մասին, մոտակա օրերին էլ կողմերը կստորագրեն Ռեշտ-Աստարա երկաթգծի կառուցման վերջնական համաձայնագիրը։ Այդ եւ մյուս պայմանավորվածությունները չեն կարող առանց Ադրբեջանի ներգրավման կյանքի կոչվել, բայց իրավական առումով Բաքուն աշխարհաքաղաքական նշանակության «գործարքի» կողմ չէ, ընդամենը տրանզիտ ապահովող է։ Երեւում է, այս հարցում ոչ մի պարզություն չի մտցրել նաեւ արտաքին քաղաքական հարցերով Ալիեւի օգնական Հաջիեւի Թեհրան կատարած եռօրյա աշխատանքային այցը․ Իրանը պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ եւ չի կարող որեւէ դրույթի իրականացումը կապել Ադրբեջանի նկատառումների կամ վերապահումների հետ։Անցյալ օգոստոսի 18-19-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվել է Բաքվում։ Մինչ այդ Ադրբեջան է այցելել Բելառուսի նախագահը եւ հայտարարել, որ Կովկասի կայունության եւ համագործակցության երաշխավորն Ադրբեջանն է։

Փորձագիտական շրջանակներում Լուկաշենկոյի խոսքն ընկալվեց այնպես, որ Մոսկվան Ալիեւին կարգում է Կովկասի «փոխարքա»։ Այդ տպավորությունը, սակայն, Վլադիմիր Պուտինի երկօրյա այցով չամրապնդվեց։ Պուտին-Ալիեւ քննարկումների «չոր արդյունքն» այն էր, որ Ադրբեջանի նախագահը կրկին ակտուալացրեց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեման, թեեւ մինչ այդ Բաքուն պաշտոնապես հաստատել էր, որ Երեւանի հետ փոխադարձ պայմանավորվածությամբ այդ հարցը թողնվել է հետագա բանակցություններին։

Ալիեւը, կարծես, վրիպել է նաեւ ուկրաինական պատերազմի հարցում՝ հուսալով, որ նախագահի պաշտոնն ստանձնելուց կարճ ժամանակ անց Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին հրադադարի համաձայնություն կպարտադրի կամ կողմերն արագորեն կգտնեն «գործարքի բանալին»։ Ըստ երեւույթին, Դավոսում Ուկրաինայի նախագահի հետ նրա հանդիպումը տեղեկացվածության այլ դաշտ է բացել։ Ալիեւը, հավանաբար, չի վստահում Թուրքիայի երածխքիներին եւ զգուշացած է, որ Ուկրաինայում ռազմական հաղթանակի դեպքում Պուտինը ոչ միայն իրեն Կովկասի «փոխարքա» չի կարգի, այլեւ կաչող է գահընկեց անել։

Ադրբեջանի պետական քարոզչությունը թիրախավորել է Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդ կառույցին՝ նրան վերագրելով Կրեմլի գործակալի «ազգադավ գործունեություն»։ Այդ կառույցի առանցքային ուժերը «Մուսավաթ» եւ Ժողովրդական ճակատ կուսակցություններն են, որ մինչ այդ մեղադրվում էին արեւմտյան ուղղորդմամբ Ադրբեջանի ներքին կայունությունը խարխլելու փորձերի մեջ։

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է