Լրահոս 24/7

Ո՞վ է երաշխավորում, թե ռուս-ադրբրբեջանաական հարաբերություններում «ճեղքվածք» կա

Ստեփանակերտում տասնյակ մարդիկ ամեն օր պետական, հանրային ծառայողի, լրագրողի իրենց աշխատանքով փորձում էին հաղթահարել «ազգային-հայրենասիրական ուժերի» բացահայտ ոչ ադեկվատ քայլերից ձեւավորված տպավորությունը, որ «Ռուսաստանը շուտով կլուծի Ուկրաինայի հարցերը եւ կանցնի Ադրբեջանին ապտակելուն, հարկավոր է մի փոքր էլ դիմանալ»։ Խաբկանքի կամ անգաժավորվածության գայթակղությունը մեծ էր, եւ բանականությունը, ռացիոնալ մտածողությունը պարտվեց։

Երեւանյան-հայաստան ո՞ր «անկյուններում» են հիմա «ազգային-հայրենասիրական ուժերի» կարկառուն եւ ուղեկից ապոլոգետները՝ ոչ ոքի հետաքրքիր չէ։ Երբեմն միայն զոհվածների, բենզապահեստի պայթյունից սպանվածների անօգնական հարազատներն են ֆեյսբուքում մի-երկու տող մորմոք գրում։ Ստեփանակերտի ադեկվատներից մեկն օրերս սոցցանցային նամակագրությամբ պատմեց, որ վարձով են ապրում, բնակարանում անհապաղ նորոգման խնդիր է ծագել, տանտիրոջը չեն անհանգստացրել։ Ամուսնու հետ շինանյութերի խանութ են մտել եւ հանդիպել տարեց ստեփանակերտցու, որ զարմացել է, թե ի՞նչ «ռեմոնտի» կարիք կա, եթե «արդեն որոշված է, որ եկող տարի Պուտինը բոլորիս վերադարձնելու է մեր տները»։ Եւ ամուսիններին խորհուրդ է տվել «շփվել Արցախի Ազգային ժողովի պատգամավորների հետ»։

Ֆեյսբուքյան իմ զրուցակցին լիովին վստահում եմ։ Եւ կարեւորում եմ ոչ թե ինքնին փաստը, այլ նրա անհանգստությունը՝ ի՞նչ է կատարվում, ովքե՞ր եւ ի՞նչ «երաշխիքներով» են բռնատեղահնված մարդկանց ներշնչում, որ «մի քիչ էլ պետք է ատամները սեղմած սպասել, եւ վերադարձի ճանապարհը կբացվի»։

Հայաստանը մտել է նախընտրական փուլ։ Բռնատեղահանված ղարաբաղցիներից շատ քչերն են քաղաքացիություն ստացել։ Եւ դեռ հարց է՝ նրանք կընդգրկվե՞ն ընտրացուցակներում։ Իրավական առումով ստեփանակերտցի «քաղղվերնախավը» Հայաստանի ընտրություններին մասնակցել չի կարող։ Բացառություն է Սամվել Բաբայանը։ Նա Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է նաեւ նախկինում՝ որպես հայաստանյան քաղաքական ուժի ղեկավար։ Եւ դա նրա սահմանադրական իրավունքն է։

Մտահոգիչ է, որ նախկինում Սամվել Բաբայանին աջակցած շրջանակներն այսօր նրա դեմ քարոզչություն են ծավալել, իբր թե «կամանդուշչին» բռնատեղահանված ընտրազանգվածը կառավարելու հավակնություններ ունի։ Ընդ որում, քարոզում են, որ նա «կատարում է Նիկոլ Փաշինյանի պատվերը»։

Քաղտեխնոլոգիական այս «մատրիցայի» հակառակ կողմն այն է, որ Փաշինյանի քաղաքական մրցակիցները, եթե մեղմ ասենք, հաշվարկել են, որ բռնատեղահանված բնակչությունն իրենց «պոտենցիալ ընտրազանգվածն է», իսկ Բաբայանն աշխատում է այդ ռեսուրսն ուղղորդել փաշինյանական ճամբար։

Կարելի էր տեղեկատվական այս «մտավարաժանքներն» ընդունել որպես ավանդական «խառնակչություն», եթե դրան չզուգորդվեր քաղաքական-վերլուծաբանական դիսկուրս, որ Հայաստանը հնարավորություն ունի վերադառնալու 2020թ․ նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններին եւ Ադրբեջան-Նախիջեւան հաղորդակցությունը պայմանավորել ԼՂ հայ բնակչության եւ ռուսական զորախմբի վերադարձով։

Նման հեռանկար գեներացնելու արտաքին ֆոն, խոստովանենք, առակ է եւ դրսեւորվում է ռուս-ադրբեջանական հարաբերությունների լարվածությամբ։ Արտաքին-առերեւույթ ընկալմամբ «Պուտինը մեզ կվերադարձնի մեր տները» պատկերացումը կարելի է ադեկվատ ընկալել։ Բայց խորքային առումով դա գրեթե նույնն է, ինչ անցյալ դարասկզբին երազում էր հայությունը՝ Ռուսաստանը կգրավի Անատոլիան եւ մեզ կտա Թուրքահայաստանի անկախություն։

Քաղաքականությունը որոշակիորեն ենթարկվում է ավանդականությանը, բայց երբեք՝ ըղձախոսությանը, որովհետեւ որոշումների մոտիվացիան ոչ թե համակրանք-հակակրանքն է, այլ՝ շահը։ Իսկ շահը բացարձակ չէ, պայմանավորված է շահառուների հնարավորություններով։ Թվում է, թե այս հարթությունում պիտի հաշվարկի նախընթաց պայմանավորվածությունների «ռեստարտի» մասին դիսկուրսը, որ առերևույթ գրվիչ է։

Իրական շանսը ո՞րն է։ Եւ ո՞վ է երաշխավորում, թե ռուս-ադրբրբեջանաական հարաբերություններում, իրոք, «ճեղքվածք» կա։ Ո՞վ է պատասխանատու, որ Հայաստանը եւս մեկ փորձության չի ենթարկվելու։

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

16 minutes ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

47 minutes ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

1 hour ago

Իսրայելը չեղարկել է բանտարկյալների ազատ արձակումը

Իսրայելը չեղարկել է ավելի քան 600 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի…

2 hours ago

Բարձր ենք գնահատում Ճապոնիայի կողմից ՀՀ-ի տարբեր ոլորտների բարելավմանն ուղղված աջակցությունը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան…

3 hours ago

Վլադիմիր Պուտինն՝ ընդդեմ Իոսիֆ Ստալինի

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, օգտագործելով ՏԱՍՍ պետական գործակալության հնարավորությունները, համերկրացիներին շնորհավորել է Հայրենիքի…

3 hours ago