Լրահոս 24/7

Վերականգնե՛լ ֆինանսական ազատությունը կամ ինչպես բարեփոխել սքորինգային կենտրոնները Հայաստանում

Հայաստանում վարկային պատմության պահպանման համակարգը շատ խիստ է. անգամ փոքր ուշացումներն ու վաղուց մարված պարտքերը մնում են մարդու վարկային պատմության մեջ տարիներ շարունակ՝ խոչընդոտելով բանկային ծառայություններից օգտվելու հնարավորությանը։ Սա էականորեն  սահմանափակում է քաղաքացիների ֆինանսական ազատությունը։

Պետական և բանկային  մարմինները  պետք է ավելի ճկուն և արդար վարկային գնահատման համակարգ ստեղծեն, որը հնարավորություն կտա քաղաքացիներին ավելի արագ դուրս գալ ֆինանսական փակուղուց։

Երկրորդ հնարավորություն՝  քաղաքացիներին արագ վերականգնվելու համար

Օրինակ՝ ներդնել «Վարկային ռեբիլդինգ» ծրագիր, որը թույլ կտա վարկային պարտավորությունները մարած քաղաքացիներին 6-12 ամսվա ընթացքում վերականգնել իրենց վարկային վարկանիշը։ Նպաստել փոքր չափի ապահովիչ վարկերի տրամադրմանը այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են ապացուցել իրենց վճարունակությունը։

ԱՄՆ-ում գործում է Fresh Start ծրագիրը, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին արագ վերականգնել վարկային պատմությունը, եթե նրանք որոշակի ժամանակ բարեխիղճ են կատարում ֆինանսական պարտավորությունները։

Վարկային պատմության բացասական տվյալների պահպանման ժամկետի կրճատում

Սահմանել, որ արդեն մարված պարտքերը և ուշացումները պահպանվեն առավելագույնը 2-3 տարի՝ ոչ թե 5 տարի, ինչպես այժմ։ Վարկային բյուրոները պետք է հաշվի առնեն միայն վերջին 2 տարիների վարկային ակտիվությունը, եթե քաղաքացու ֆինանսական վարքագիծը դրական է։ 

Եվրոպայում բանկերը օրենքով պարտավոր են բացատրել վարկի մերժման պատճառը, իսկ վարկային բյուրոները պարտավոր են քաղաքացիներին տարեկան 1 անգամ անվճար տրամադրել իրենց վարկային պատմությունը։

Գերմանիայում  օրինակ բացասական վարկային պատմությունը ավտոմատ ջնջվում է 3 տարում, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 6 տարում, սակայն բանկերը հաշվի են առնում միայն վերջին 2-3 տարվա ակտիվությունը։

Թափանցիկություն և սխալների շտկման հնարավորություն

Օրենքով պարտավորեցնել բանկերին բացատրել մերժման պատճառը, որպեսզի քաղաքացին իմանա, թե ինչու է բախվել մերժման։ Ստեղծել անվճար առցանց հարթակ, որտեղ քաղաքացիները կարող են ստուգել իրենց վարկային պատմությունը և բողոքարկել սխալ գրառումները։

Ինչու՞ է սա կարևոր

Այս բարեփոխումները ոչ միայն կօգնեն քաղաքացիներին վերականգնել ֆինանսական ազատությունը, այլև կավելացնեն վարկային շուկայի արդարությունը, կխթանեն տնտեսությունը և կբարելավեն ֆինանսական մշակույթը Հայաստանում։

Կոչ ենք անում  Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին, կենտրոնական բանկին, վերանայել վարկային սահմանափակումները և ներդնել արդար ու ճկուն համակարգ, որը չի դատապարտում քաղաքացիներին տարիներով ֆինանսական պատժի, այլ աջակցում է նրանց վերականգնմանը։ 

ֆինանսական ազատությունը քաղաքացու  իրավունքն է։

Հայաստանի Ռեստորատորների և ՀոթելյերներիԱսոցիացիա ՀԿ Նախագահ՝ Էդգար Բաբայան

Թիվ 1

Recent Posts

Ով կհամարվի անհետ կորած Հայաստանում․ Գալյան

Հայաստանում անհետ կորած անձ կհամարվի զինծառայողը կամ զինծառայության մեջ չգտնվող անձը, այդ թվում` կամավորական անձը,…

5 minutes ago

87 հոգի վճարել է 15 մլն դրամ և ազատվել է ծառայությունից. Հայկ Սարգսյան

87 հոգի օգտվել է 17 մլն դրամ վճարելու կետից, ազատվել է ծառայությունից և չի ծառայել:…

16 minutes ago

Իհարկե կարելի է թալանել երկիրը և ստանալ 1 դրամ աշխատավարձ. Թորոսյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում գրել է. «Իհարկե կարելի է…

40 minutes ago

Քաղաքին երկրորդ շունչ տալու համար կկառուցենք Վանաձորի նավթավերամշակման գործարանը․ Կարապետյան

«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրում է․ «Այս քաղաքում կառուցվել է նավթավերամշակման գործարան:…

53 minutes ago

Հովնան արքեպիսկոպոը պարզաբանել է՝ ինչու է միացել եկեղեցական բարենորոգման օրակարգին

Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը հրապարակային գրությամբ ներկայացրել է Հայ…

1 hour ago

Ինչո՞ւ է Փաշինյանը Ռուսաստանը ներքաշում «Թրամփի ուղի» նախագիծ․ Զատուլին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է Ռուսաստանին ներգրավել Հայաստանից մինչև Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ…

1 hour ago