Լրահոս 24/7

Գնդապետ Մանուկ Բադալյանը մեղավոր է ճանաչվել պատերազմի ժամանակ հիվանդության սիմուլյացիա դրսեւորելու մեջ

44-օրյա պատերազմի ժամանակ ՊԲ N զորամասի դիվիզիայի հրամանատարի՝ բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Մանուկ Բադալյանը մեղավոր է ճանաչվել ռազմական դրության ժամանակ սիմուլյացիայի եղանակով զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելու մեջ (գործող ՀՀ քրեական օրենսգրքի 527-րդ հոդվածի 3-րդ մաս)։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, փետրվարի 5-ի դատավճռով նրան դատապարտել է 5 տարի ժամկետով ազատազրկման՝ միաժամանակ վճռելով պատիժը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել 2 տարի ժամկետով փորձաշրջան։

«Ինֆոքոմը»–ի այս տեղեկությունը հաստատեցին Գլխավոր դատախազությունից՝ հավելելով, որ դատական ակտը ստանալուց հետո կքննարկեն վերաքննիչ բողոք ներկայացնելու հարցը։

Մինչ դատավճիռի օրինական ուժի մեջ մտնելը Բադալյանի նկատմամբ կգործի ընտրված խափանման միջոց գրավն ու երկրից բացակայելու արգելքը։

Հիշեցնենք՝ 2023 թ․-ի ապրիլ ամսին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ փաստեր են ձեռք բերվել այն մասին, որ Պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի տեղակալ, կոչումով գնդապետ սպան 2020 թ. հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում հիվանդության սիմուլյացիա է դրսեւորել։ Մասնավորապես, ստացիոնար բուժում չպահանջող առողջական խնդրի պայմաններում նա 23 օր ստացիոնար բուժում է ստացել բժշկական հաստատությունում, որը հանգեցրել է վերջինիս կողմից զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:

Գնդապետն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։

Թիվ 1

Recent Posts

Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…

8 hours ago

Պատարագի խորանն օգտագործել քաղաքական քարոզի համար՝ սրբապղծություն է. վարչապետ

Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…

8 hours ago

Վենսի այցը կարող է որոշ պրոցեսներ արագացնել՝ գերիների հարցը խաղաղության լույսի ներքո լուծելու համար

ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…

15 hours ago

Ֆիդանը պնդում է, որ ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա,…

15 hours ago

Վարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության…

15 hours ago

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի․ Վենս

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի, Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին խոստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսը`…

15 hours ago