ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Մյունխենում անվտանգության համաժողովին և G7-ի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելուց հետո կայցելի Մերձավոր Արևելքի երկրներ, հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարությունը։
Այցերը տեղի կունենան փետրվարի 15-18-ը, և քննարկման կենտրոնական թեմաները կլինեն ՀԱՄԱՍ-ի պատանդների ազատ արձակումը, Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլին անցումը, ինչպես նաև «Իրանի և նրան ենթակա ուժերի ապակայունացնող գործողություններին դիմակայելը»՝ նշել է Պետդեպարտամենտը։
Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ Ռուբիոյի առաջին այցը տարածաշրջան՝ պաշտոնը ստանձնելուց ի վեր, տեղի է ունենալու «Գազայի հատվածի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի շուրջ բարձրացված աղմուկի ֆոնին»:
Ավելի վաղ արաբական հինգ երկրի արտգործնախարարներն ու պաղեստինցի բարձրաստիճան պաշտոնյան նամակ էին ուղարկել Ռուբիոյին՝ «անհանգստություն հայտնելով Գազայի հատվածից պաղեստինցիներին վտարելու Թրամփի ծրագրի վերաբերյալ», պահանջելով, որ պաղեստինցիները «մասնակցեն անկլավի վերականգնման գործընթացին»։
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…
Իսրայելը չեղարկել է ավելի քան 600 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան…
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, օգտագործելով ՏԱՍՍ պետական գործակալության հնարավորությունները, համերկրացիներին շնորհավորել է Հայրենիքի…