Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը գրել է.
«Թրամփի մասին «վերլուծությունների» պակաս Հայաստանում չկա: Նախ, հստակ դիտարկվում է որոշակի շրջանակների ոգեւորությունը, որ նա «մեզ կվերադարձնի մայր Ռուսիո հարազատ գիրկը»: Սա է հիմնական ուղերձը, ոչ թե Եվրոպայի ապագայով «մտահոգվածությունը»:
Երկրորդ, աչքի է զարնում մանիպուլյատիվ մոտեցումը. ԱՄՆ նախագահի մասին այնպես են դատում, ասես նա Ֆիդել Կաստրոն է, մի երեսուն տարի մնալու է Սպիտակ տան «խազեին»:
Աստված միստեր Դոնալդին երկար կյանք տա, թող հարյուր տարեկանում էլ գոլֆ խաղա ու մնա առույգ բիզնեսմեն, բայց նա ունի պաշտոնավարման ընդամենը քառամյա լիազորություն: Նրա հռչակագրած ոչ մի նպատակ այդ կարճ ժամանակամիջոցում իրացնելի չէ. ոչ Պաղեստինի «առումը», ոչ Կանադայի նահանգացումը, ոչ Գրենլանդիայի ներկալումը: Ոչ էլ անգամ ռուս-ուկրաինական կարգավորումը:
Իսկ եթե հավելենք, որ այդ ընթացքում նա կարող է տանուլ տալ միջանկյալ ընտրությունները եւ Կոնգրեսում մեծամասնություն չունենալ, պատկերն ավելի կխճճվի: Ամերիկան, չմոռանանք, դաշնային եւ օրենքի գերակայության երկիր է, ոչ թե՝ բռնապետություն: Տասնչորս նահանգ արդեն վիճարկում է Թրամփի հրամանագրերը, իսկ դատախազությունը հրաժարվել է կատարել արդարադատության նախարարության ցուցումը եւ չի դադարեցրել Նյու-Յորքի քաղաքապետի նկատմամբ քրեական վարույթը:
Ի դեպ, գործով ներգրավված է նաեւ ծագումով ադրբեջանցի Ռենա Աբասովան, որ նրա եւ թուրքական ընկերությունների միջեւ կոռուպցիոն գործարքի կազմակերպիչն է՝ ըստ մեղադրանքի: Այնպես որ, հանգստացեք, պարոնայք-ընկերներ եւ ընկերներ-պարոնայք: Օրը բացվի՝ բարին հետը»։
ՀՀ ԱՆ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը կազմակերպել է «FET PET/CT՝ հայաստանյան միջուկային բժշկության նոր ձեռքբերումը» խորագրով…
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը․ Այսօր, Փոքր Վեդիի նորակառույց դպրոցից հետո գնացել էի Հնաբերդ, որի…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Միջին-վիճակագրական…
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 20 ամսվա…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջել…
Դավոսի տնտեսական համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցության «գտածոն», թերեւս, ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ…