Լրահոս 24/7
16.02.2025

Իսկ ու՞ր մնաց «կապիտուլյանտը»

Իսկ ու՞ր մնաց «կապիտուլյանտը»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «տնային կալանքի կրման վայրից» պատասխանել է «հանրության ներկայացուցիչների հարցերին»: Այդ տեքստում ամենաուշագրավը հարցադրումն է, թե ինչու՞ Թբիլիսիում ընդդիմությանը չի հաջողվում տապալել «Վրացական երազանքի» կառավարությունը, իսկ Հայաստանում 2018 թվականին Սերժ Սարգսյանին հրաժարական պարտադրվեց,- ինչին նա պատասխանում է. «Որովհետեւ Իվանիշվիլիին (Վրաստանի դե-ֆակտո ղեկավար Բիձինա Իվանիշվիլիին) հեռացնելու աշխարհաքաղաքական կոնսենսուս չկա»:

Ստացվում է, որ 2018 թվականին Սերժ Սարգսյանին հեռացնելու աշխարհաքաղաքական կոնսենսուս եղել է: Եւ հազիվ թե այն ձեւավորվել է Գյումրիից Նիկոլ Փաշինյանի քայլերթի հետ կամ երեւանյան ցույցերի բազմամարդության տպավորվածությունից: Տրամաբանությունը հուշում է, որ «քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսը, ծավալված փողոցային շարժումը, բազմահազարանոց հանրահավաքները «կոնսենսուսի» դրսեւորումներ էին:

Եւ այստեղ ծագում է գլխավոր հարցը. թե այն ձեւավորվել է ԼՂ կարգավորման շուրջ, ապա չպե՞տք է ընդունել, որ Սերժ Սարգսյանի հեռացմամբ շահագրգռված են եղել առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, իսկ դրանից բխում է, որ նրանք ունեցել են «կարգավորման» մի փոխհամաձայնեցված տարբերակ, որ բավարարել է Ադրբեջանի շահերը, անտեսել հայկական կողմի առարկությունները, ուստի Մոսկվան, Վաշինգտոնը եւ Փարիզը որոշել են Սերժ Սարգսյանին հեռացնել: Այսինքն, Սերժ Սարգսյանը Հայաստանի արտաքին քաղաքականությունը հակադրել է ուժային կենտրոնների կոնսոլիդացված հայեցակարգին՝ փորձելով պաշտպանել ԼՂ կարգավորման այն տարբերակը, որ համապատասխանում է հայկական կողմի արմատական շահերին: Ե՞րբ է տեղի ունեցել «խզումը»՝ կհետաքրքրի պատմաբանին: Քաղաքական առումով «կոնսենսուս-մինուս Սերժ Սարգսյան» համաձայնությունը, որի մասին նա ինքն էլ բավական թափանցիկ ակնարկել է, նշանակում է, որ Հայաստանի երրորդ նախագահի պաշտոնավարման վերջին շրջանում Երեւանի հարաբերությունները փչացած էին ոչ միայն Վաշինգտոնի եւ Փարիզի, այլեւ՝ Մոսկվայի, այսինքն՝ ռազմավարական դաշնակցի, հետ: Հակառակ դեպքում Արմեն Աշոտյանն այսօր չի ասի, որ Բիձինա Իվանիշվիլիի իշխանության պահպանման երաշխավոր է նաեւ Ռուսաստանը, ինչից պարզ հասկացվում է, որ Վլադիմիր Պուտինը 2018-ին Սերժ Սարգսյանին ոչ մի աջակցություն չի ցուցաբերել:

Այս համատեքստում, եթե խորքային դիտվի, Նիկոլ Փաշինյանի «բանակցային գործընթացի կոնվեյերից թռչելու» կեցվածքը, որ յոթ տարի անց ներկայացվում է որպես հիմնական մեղադրանք, Սերժ Սարգսյանի բանակցային դիրքորոշման ուղղակի շարունակությունն է: Այսինքն, ԼՂ կարգավորման «Լավրովի նորացված պլանը» Սերժ Սարգսյանը մերժել է, այլապես նրա հեռացման շուրջ աշխարհաքաղաքական կոնսենսուս չէր ձեւավորվի, իսկ նրան փոխարինած Նիկոլ Փաշինյանը հարց է բարձրացրել. «Եկեք նախ ճշտենք՝ դիվանագիտական «խուճուճ» ձեւակերպումների տակ իրականում ի՞նչ կա, Հայաստանի կողմից Ա, Բ, Գ քայլերը կատարվելուց հետո կամ դրան զուգահեռ-սինխրոնացված ի՞նչ Դ, Ե, Զ քայլեր է կատարելու Ադրբեջանը»: Ստացվում է, որ Սերժ Սարգսյանի հետ աշխարհաքաղաքական կոնսենսուս չի ստացվել, ուժային կենտրոնները նրան մեծ խաղից հեռացրել են, որպեսզի Նիկոլ Փաշինյանի հետ կամ նրա միջոցով իրականացնեն «Լավրովի նորացված պլանը», բայց Փաշինյանը շարունակել է «դիմադրության գիծը»: Եւ մի որոշակի փուլում աշխարհաքաղաքական կոնսենսուսի երեք գլխավոր սուբյեկտները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան ուղղակի կամ խորհրդանշանների լեզվով Իլհամ Ալիեւին հասկացրել են, որ խաղաղ կարգավորման հնարավորությունը եւ ժամանակն սպառված է:

ԲՆականաբար, այդ պատերազմում Հայաստանը մենակ է մնացել, որովհետեւ Ալիեւը հարձակման է անցել՝ ունենալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոնսենսուսային «խոստումը», որ ռազմական գործողություններին չեն միջամտելու ոչ ուղղակիորեն, ոչ դիվանագիտական ճնշումներով: Այս եզրահանգման է մղում Արմեն Աշոտյանի ենթատեքստային հավաստիացումը, որ 2018-ին Սերժ Սարգսյանի հեռացման հարցում «աշխարհաքաղաքական կոնսենսուս է եղել», որ, ամենայն հավանականությամբ, ձեւավորվել է կամ Ադրբեջանի եռանդուն ջանքերով, կամ՝ հանուն Իլհամ Ալիեւի միջազգային ֆենոմենալացման:Իսկ ու՞ր մնաց «կապիտուլյանտը»:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է