Ուկրաինան չի մասնակցում Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների բանակցություններին և մտադիր չէ ճանաչել դրանց արդյունքները։ Այս մասին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է ԱՄԷ-ում կայացած մամուլի ասուլիսում, որի տեսանյութը հրապարակել է նրա գրասենյակը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ուկրաինան չի մասնակցում: Ուկրաինան ոչինչ չգիտեր այդ մասին: Ուկրաինան համարում է, որ ցանկացած բանակցություն առանց Ուկրաինայի արդյունք չունի: Մենք չենք կարող ճանաչել մեր մասին որևէ համաձայնագիր առանց մեզ: Եվ մենք չենք ճանաչի նման համաձայնագրերը»,- ասել է նա:
Զելենսկին նաև հավելել է, որ իր այցը Սաուդյան Արաբիա, որը տեղի է ունենալու առաջիկա օրերին, կապված չէ երեքշաբթի օրը կայանալիք ռուս-ամերիկյան հանդիպման հետ։
«Սա ոչ մի կապ չունի Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների մակարդակով տեղի ունեցողի հետ: Իհարկե, ես կհարցնեմ Նորին Մեծություն արքայազն Մուհամմեդ բեն Սալմանին, երբ լինեմ Սաուդյան Արաբիայում, թե նա ինչ գիտի այս մասին: Ինձ ուղղակի հետաքրքրում է»,- հավելել է Զելենսկին:
Նա նաև մանրամասնել է, որ փետրվարի 19-ին լինելու է Սաուդյան Արաբիայում։
«Երեկ մեր փոխվարչապետը Սաուդյան Արաբիայում էր, գիտեք, երկու օրից այնտեղ կլինեմ»,- հավելել է նա։
ՀՀ ԱՆ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը կազմակերպել է «FET PET/CT՝ հայաստանյան միջուկային բժշկության նոր ձեռքբերումը» խորագրով…
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը․ Այսօր, Փոքր Վեդիի նորակառույց դպրոցից հետո գնացել էի Հնաբերդ, որի…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Միջին-վիճակագրական…
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 20 ամսվա…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջել…
Դավոսի տնտեսական համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցության «գտածոն», թերեւս, ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ…