Լրահոս 24/7

Հայաստանն ի՞նչ հաշվարկով էր «ծաղրում» ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահներին

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ, պարզվում է, տեղյակ է 2019 թվականին «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված» ԼՂ կարգավորման առաջարկությանը, որ «Հայաստանը մերժել է»: Փորձագետ Թաթուլ Հակոբյանը գրել է, որ ինքն էլ է տեղյակ այդ առաջարկությանը, եւ այն ավելի վատն է, քան 1997թ. «փաթեթայինը» եւ «փուլայինը», որ Քոչարյանը մերժել է:

Թաթուլ Հակոբյանն արդարացիորեն հարցնում է՝ ի՞նչ իմաստ ուներ քառորդ դար վատնել, Քոչարյանն ինչու՞ է մերժել «փաթեթային» եւ «փուլային» տարբերակները:

Երկրորդ նախագահի գրասենյակն, ամենայն հավանականությամբ, այդ հարցադրմանը չի արձագանքի կամ իր ոճով «կծաղրի» եւ խորհուրդ կտա «քաղաքական տեքստերն ուշադիր կարդալ»:

Երկրորդ նախագահը մամուլի ասուլիսով անոնսավորեց, որ քաղաքականությունից հեռանալու մտադրություն չունի, մասնակցելու է հաջորդ ընտրություններին եւ պայքարելու է վարչապետի պաշտոնի համար: Այս իմաստով նրա մամուլի ասուլիսը, հավանաբար, ավելի ընդգրկուն եւ բազմաբեւեռ քարոզչության մեկնարկ էր: Թեեւ մինչ այդ էլ նրան աջակցող քաղաքական ուժերը ոչ մի օր Քոչարյանի վերադարձի քարոզչությունը չեն դադարեցրել:

Քաղաքականությամբ զբաղվելու, նախընտրական քարոզչություն ծավալելու, վարչապետի պաշտոնի համար պայքարելու իրավունք, իհարկե, ունեն Հայաստանի բոլոր քաղաքացիները: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, անշուշտ, քաղաքական լուրջ գործիչ է, պետական կառավարման մեծ փորձ եւ հանրային որոշակին աջակցություն ունի:

Բայց քարոզչությունը՝ քարոզչություն, մարդկանց համոզելու համար, մինչդեռ, պետք է ներկայացնել կոնկրետ փաստեր եւ տրամաբանական հիմնավորումներ: Հանրությունը տեղյակ չէ, թե 2019 թվականին համանախագահներն ինչ են առաջարկել: Այսօրվա իրավիճակի հետ համեմատած, ինչ խոսք, խաղաղ կարգավորման ցանկացած տարբերակ «երանելի» է:

Եւ այստեղ Թաթուլ Հակոբյանի հարցը, թե «ինչու՞ մենք քառորդ դար կորցրինք» ծնում է եւս մեկ, ոչ պակաս տրամաբանական միտք. «Իսկ Ադրբեջանն ինչու՞ իր իսկ առաջարկած քիուեսթյան տարբերակը մինչեւ վերջ չպաշտպանեց, ձախողեց բանակցված փաստաթղթի ստորագրումը»:

Հայտնի արտահայտություն է, որ «տանգոն երկուսով են պարում»: ԼՂ հակամարտության կարգավորումը ենթադրում էր ոչ թե համանախագհների կողմից լավ կամ վատ, հայանպաստ կամ ադրբեջանամետ առաջարկություններ, այլ՝ դրանցից մեկի շուրջ կողմերի վերջնական համաձայնություն:

Բանակցային գործընթացում մեկ-երկու անգամ «կողմերը շատ մոտ են եղել համաձայնության», բայց դա հաստատ 2016-ի ապրիլյան քառօրյա մարտերից հետո չի եղել: Հանրությունը պետք է իմանա ճշմարտությունը. այդ պահից Բաքվի պահանջը մեկն է եղել՝ գրավոր փաստաթուղթ ԼՂ շուրջ «օկուպացված տարածքների վերադարձի գրաֆիկով, շփման նոր գծում հրադադարի վերահսկման մեխանիզմների ներդրում եւ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի որեւէ կարգավիճակի պարամետրերի շուրջ քաղաքական քննարկումներ»: Ադրբեջանն այդ մոտեցումը ձեւակերպել է այսպես. «Բոլոր օկուպացված տարածքների վերադարձ՝ Լաչինի միջանցքից բացի՝ պատերազմը չվերսկսելու երաշխիքների դիմաց»:

Եւ եթե երկու տարի արտգործնախարար Նալբանդյանը հայ հանրությանը ներշնչել է, որ «Վիեննայի գործընթացը շարունակվում է»,- դրանից չի հետեւում, թե Իլհամ Ալիեւը պատրաստ էր ետ ստանալ հինգ շրջանները, նախկին ԼՂԻՄ-ի, Լաչինի եւ Քելբաջարի շրջանի տարածքներն «ընդմիշտ թողնել» հայկական վերահսկողության, իսկ ԼՂՀ-ն՝ ինքնիշխան կառավարման ներքո:

Ասվածից, իհարկե, չի հետեւում, թե վարչապետի պաշտոնն ստանձնելով՝ Նիկոլ Փաշինյանը չպետք է պահպաներ բանակցային գործընթացի հաջորդականությունը: Բայց չէ՞ որ նախնական փուլում Փաշինյանը մի խնդիր է արծարծել. «Եկեք պարզենք, թե դիվանագիտական ձեւակերպումների մեջ ո՞րն է կոնկրետությունը»: Այսինքն, եթե Հայաստանը գնում է X քայլի, ո՞րն է Ադրբեջանի Y քայլը: Այդ հարցին պատասխան չի ստացվել: Համենայն դեպս, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի պարզաբանել, թե ո՞րն է իր պատկերացրած փոխզիջումը կամ ի՞նչ «միջանկյալ կարգավիճակ» է տեսնում ԼՂ համար:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կարելի է վստահաբար ասել, տեղյակ է, թե «ընդհանուր պետություն» առաջարկին ինչպես է արձագանքել Հեյդար Ալիեւը: Դա 1998 թվականն էր, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուժային հավասարակշռություն կար: Ուստի հարցը պետք է կարգավորվեր հենց այդ փուլում: Մանավանդ որ «հոյակապ առաջարկություններ» ներկայացնող՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների առաջնորդները չորս համատեղ հայտարարություն են ընդունել եւ չորս անգամ պնդել, որ «ստատուս-քվոն անընդունելի է»: Հայաստանն ինչու՞ եւ ի՞նչ ռեսուրսի հաշվարկով էր «ծաղրում» ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահներին եւ պնդում, որ ստատուս-քվոն կարելի է պահել:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…

10 hours ago

Պատարագի խորանն օգտագործել քաղաքական քարոզի համար՝ սրբապղծություն է. վարչապետ

Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…

10 hours ago

Վենսի այցը կարող է որոշ պրոցեսներ արագացնել՝ գերիների հարցը խաղաղության լույսի ներքո լուծելու համար

ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…

16 hours ago

Ֆիդանը պնդում է, որ ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա,…

16 hours ago

Վարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության…

17 hours ago

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի․ Վենս

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի, Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին խոստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսը`…

17 hours ago