Նախատեսում ենք 2025 թվականի պետական բյուջեով ԿԳՄՍՆ-ի կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում 1 մլրդ 593 մլն 349 հազար դրամի չափով: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ փետրվարի 20-ի նիստին ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Նախագծի հիմնական նպատակն է ֆինանսական միջոցներ հատկացնել մի շարք կրթական և մարզական հաստատությունների ավարտական աշխատանքների ապահովման, ավարտվող շինարարությունների պայմանագրերի մնացորդների վճարման, ինչպես նաև մի շարք օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ուղղությամբ»,- ասաց նախարարը:
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ավարտական փուլում գտնվող մի շարք օբյեկտներ կան, խոսքը 4 մանկապարտեզների, 6 մոդուլային դպրոցների, 1 ավագ դպրոցի մասնաշենքի, 3 դպրոցների մարզադահլիճների կառուցման, 6 դպրոցների մարզադահլիճների վերակառուցման, 1 մարզադպրոցի և 1 մարզադաշտի կառուցման մասին է, որոնց մասով պետք է անհրաժեշտ ֆինանսավորում հատկացնել: Խոսքը վերաբերում է նաև 13 օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանը և փորձաքննության աշխատանքներին, որոնք գումարային արդյունքում հանգում են 1 մլրդ 593 մլն դրամի չափով վերաբաշխման:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց, թե որ կրթական օբյեկտների մասին է խոսքը:
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…
Իսրայելը չեղարկել է ավելի քան 600 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան…
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, օգտագործելով ՏԱՍՍ պետական գործակալության հնարավորությունները, համերկրացիներին շնորհավորել է Հայրենիքի…