Լրահոս 24/7

Վարորդների տուգանային միավորները կավելացվեն

Վարորդների 9 տուգանային բալային համակարգից անցում կկատարվի 13 տուգանային միավորի համակարգի. կառավարությունը հավանություն տվեց վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որ ներկայացրել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, նրա տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ու պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ խախտումներում, որ կապված չեն երթևեկության անվտանգության կազմակերպման հետ, քաղաքացիները կկարողանան, ըստ իրավիճակի, ավելի ազատ լինել.

«Ես շեշտում եմ անվտանգությունը, որովհետև կան երթևեկության ընդհանուր կանոններ և որոշ իրավիճակներում «ներելի» են։ Պետությունը հաճախ ավելի խիստ մոտեցում չի դրսևորում, այլ սահմանափակվում է՝ կիրառելով տուգանք կամ համանման վարչական պատասխանատվության միջոցներ, բայց կան խախտումներ, որ երթևեկության անվտանգության վրա էական ազդեցություն ունեցող են, և պետությունը պետք է հստակ դիրքորոշում ունենա՝ չթույլատրելով նման վարքագիծը»։

Ըստ նախարարի՝ 9 միավորից 13-ի անցնելու դեպքում կա կոնսենսուս, որ կխստացվեն այն խախտումների համար պատասխանատվության միջոցները, որոնք վերաբերում են անվտանգությանը. «Օրինակ, չամրակապված վարելը, հանդիպակաց գոտի դուրս գալը, վարելիս կապի միջոցներից օգտվելը։ Սրանք այն շեմերն են, որտեղ խիստ մոտեցում պահպանելու կարիք կա, անվտանգային բաղադրիչը ավելի վեր դասելու»։

Նախատեսվում է փոփոխություններն ուժի մեջ դնել 2025թ. մայիսի 1-ից. «Այդ օրվա դրությամբ այն քաղաքացիները, որ կունենան տուգանային միավորների չսպառված պաշար, իրենց մոտ այս թիվն ավտոմատ կդառնա 13 միավոր, իսկ եթե 9 միավորից, օրինակ, 2-ն սպառվել է, մայիսի 1-ից կդառնա 13 միավոր, և ավելի ճկուն քաղաքականություն կկարողանան վարել քաղաքացիները»։

Թիվ 1

Recent Posts

Ներկայացնում ենք ՀՀ-ում արտադրված չորրորդ ռադիոֆարմպրեպարատը․ նախարար

ՀՀ ԱՆ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը կազմակերպել է «FET PET/CT՝ հայաստանյան միջուկային բժշկության նոր ձեռքբերումը» խորագրով…

1 hour ago

Պետության որևէ ներդրում դիտվել է իբրև փող աշխատելու լավ ձև․ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը․ Այսօր, Փոքր Վեդիի նորակառույց դպրոցից հետո գնացել էի Հնաբերդ, որի…

1 hour ago

Ուժի եւ նրանից ծնված իրավունքի մրցակցության մեջ Հայաստանը զիջել է Ադրբեջանին

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Միջին-վիճակագրական…

2 hours ago

Երկրի օդի գլոբալ ջերմաստիճանն առանձնապես բարձր չէ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 20 ամսվա…

3 hours ago

Դպրոցի նկատմամբ վերաբերմունքը սկսվում է հենց շենքից․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջել…

3 hours ago

Զելենսկին «խաբե՞ց» Ալիեւին

Դավոսի տնտեսական համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցության «գտածոն», թերեւս, ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ…

5 hours ago