Լրահոս 24/7

Մտքեր են փոխանակվել 2026թ. Երևանում հյուրընկալվելիք համաժողովի վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ փետրվարի 25-ին Ժնևում՝ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղար Անդրեաս Մոցֆելդ Կրավիկի հետ:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացը՝ այս համատեքստում կարևորելով Նորվեգիայի կողմից Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտներին ցուցաբերվող աջակցությունը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի և Նորդիկ-Բալթյան երկրների միջև ձևավորված համագործակցությունը՝ ընդգծելով Հայաստանի հետաքրքրությունն ամրապնդելու և էլ ավելի խորացնելու առկա կապերը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև 2026թ. Երևանում հյուրընկալվելիք ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի վերաբերյալ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում վերջին զարգացումները, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ տեսլականը:

Թիվ 1

Recent Posts

Վազգեն Թևանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Ալբանիայում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային վարկանիշային մրցաշար: Ազատ ոճի 70 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը…

1 hour ago

Վերջին զանգը ոչ ոք չի չեղարկել. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դիմել է ավարտական դասարանների սովորողներին՝ նշելով, որ վերջին զանգը ոչ ոք…

1 hour ago

Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հարավում գտնվող օբյեկտներին

Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքին։ Այդ մասին…

2 hours ago

ԱՄՆ-ն չի կարող ֆինանսավորել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որոնք բավարար չենք ծախսում պաշտպանության վրա. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Վաշինգտոնն այլևս չի կարող ֆինանսավորել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին,…

2 hours ago

Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ

Փետրվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին…

2 hours ago

Արևմտյան Վրաստանի աղետի գոտուց բնակչության տարհանման հարցը չի քննարկվում. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ այս պահին Արևմտյան Վրաստանի աղետի գոտուց բնակչության տարհանման…

2 hours ago