Լրահոս 24/7
03.03.2025

Ռուս-թուրք-իսրայելական «եռանկյունի». որտե՞ղ է Իլհամ Ալիեւը

Ռուս-թուրք-իսրայելական «եռանկյունի». որտե՞ղ է Իլհամ Ալիեւը

Իսրայելական մամուլը հայտնում է, որ օրերս Մոսկվա է գործուղվել վարչապետ Նաթանյահուի ռազմական հարցերով օգնական Ռոման Հոֆմանը: Վերջինս ծնողների հետ Իսրայել է ներգաղթել Բելառուսից՝ դպրոցական տարիքում: Հոֆմանը 2023 թ. հոկտեմբերի 7-ին, չսպասելով համալրման, մարտի է բռնվել ՀԱՄԱՍ-ի գրոհայինների հետ, ծանր վիրավորվել: Նա չորս անգամ վիրահատության է ենթարկվել, կազդուրվելուց հետո արժանացել գեներալ-մայորի կոչման եւ նշանակվել ներկայիս պաշտոնին:

Ի՞նչ առաքելությամբ է Հոֆմանը Մոսկվա մեկնել՝ հայտնի չէ: Մամուլը ենթադրում է, որ վարչապետ Նաթանյահուն նրան կարող էր լիազորել երկու հարցով. բանակցել, որ Ռուսաստանն օգտագործի ՀԱՄԱՍ-ի նկատմամբ ազդեցությունը՝ հասնելու իսրայելցի բոլոր պատանդների ազատ արձակմանը եւ «փոխանցելու, որ Իսրայելը կարող է Միացյալ Նահանգներին համոզել, որ Ռուսաստանը պետք է Սիրիայում ռազմական հենակայանները պահպանի»:

Իսրայելցի փորձագետները գտնում են, որ թեեւ Ռուսաստանը ռազմավարական համագործակցության պայմանագիր է ստորագրել Իրանի հետ եւ նպաստում է Իսլամական հանրապետության «քաղաքացիական միջուկային ծրագրին», այս փուլում հրեական պետությունը «գլխավոր սպառնալիք է դիտարկում Սիրիայում Թուրքիայի ազդեցության տարածումը եւ շահագրգռված է, որ Հմեյմիմում եւ Տարտուսում ռուսական հենակայանները մնան»:

Vesty.go.il-ը նկատել է տալիս, որ չնայած Ռուսաստանը Գազայի հարցում պաշտպանում է ՀԱՄԱՍ-ի դիրքորոշումը, վարչապետ Նաթանյահուն շարունակում է Ուկրաինային աջակցության հարցում «արմատական զսպվածություն պահպանել» եւ ենթադրում, որ այդ դիրքորոշումը Մոսկվայում «չի կարող չգնահատվել»: Ընդսմին, Ռուսաստանը խիստ դժգոհ է Թուրքիայից, որ Ուկրաինայում ԱԹՍ-երի արտադրության համատեղ ձեռնարկություն է կառուցում, որ շահագործման կհանձնվի արդեն այս տարվա օգոստոսին:

Միացյալ Նահանգներն ի՞նչ ազդեցություն ունի Սիրիայի «անցումային շրջանի նախագահ» ալ-Շարաայի նկտամամբ, որպեսզի Ռուսաստանի ռազմակայանների հարցում վերջինս դիրքորոշում վերանայի: Հայտնի է, որ Դամասկոսում այդ հարցով բանակցություններից հետո Մերձավոր Արեւելքի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Լավրենտեւը մեկնել է Անկարա: Ըստ երեւույթին, թուրքական կողմը միջնորդությունից հրաժարվել է: Իսրայելական մամուլը գրում է, որ Թուրքիան «Սիրիայից Ռուսաստանին հեռացնելու խնդիր է լուծում»:

Ինչպես հայտնի է, մոտ երկամսյա լռությունից հետո Իլհամ Ալիեւը վերջերս շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի «անցումային շրջանի նախագահ» ալ-Շարաային եւ նրան հրավրել Բաքու: Ադրբեջանը նաեւ Սիրիայի վերականգնողական ծրագրերին մասնակցության հայտ է ներկայացրել: Ակնհայտ է, որ այդ քայլերն արվում են Թուրքիայի նախաձեռնությամբ:
Սիրիայում իսրայելա-թուրքական մրցակցությունն ակնհայտ է, բայց վերջին շրջանում Անկարան նկատելիորեն մեղմացրել է Նաթանյահուի հասցեին հռետորաբանությունը: Ըստ երեւույթին, դրանում դեր է խաղացել իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների գործոնը: Այժմ բացահայտվում է, որ Սիրիայում շահերի համադրության խնդիր ունեն նաեւ Իսրայելը եւ Ռուսաստանը, եւ դա ուղղված է Թուրքիայի ազդեցությունը գոնե հակակշռելուն:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանն անցյալ շաբաթ Ռուսաստանին եւ Իրանին «խորհուրդ է տվել» Սիրիայի ներքին կազմակերպվածությանը չմիջամտել: Իսրայելի վարչապետն իր հերթին ասել է, որ տարածաշրջանում կայունություն հաստատելու երաշխիք կարող է լինել «դաշնային կառուցվածքով Սիրիան»: Ռուսաստանը պաշտոնապես հանդես է գալիս Սիրիայի ամբողջականությունը եւ ունիտար կառուցվածքը պահպանելու օգտին: Սիրիայում ռուս-թուրք-իսրայելական «եռանկյան գագաթներից» որի՞ն է հարում Ադրբեջանը:

Իլհամ Ալիեւը դերակատա՞ր է, թե՞՝ «պահուստային խաղացող», որ կողմերից յուրաքանչյուրը կփորձի ներգրավել իր կողմում: Բաքուն վերջին շրջանում բավական ակտիվ քայլեր է ձեռնարկել Իրանի հետ հարաբերությունների վերբեռնման ուղղությամբ: Անցյալ տարեվերջից Մոսկվա-Բաքու հրապարակային շփումներ չեն դիտարկվել՝ կապված «Ադրբեջանական ավիաուղիների» օդանավի կործանման պատճառների հարցում սկզբունքային տարաձայնությունների հետ: Ուշագրավ է, որ Մոսկվայում Ղազախստանի դեսպանը մարտի 1-ին կողմերին հորդորել է սպասել աղետի պատճառների մասին վերջնական եզրակացությանը, որ պատրաստ կլինի 2025թ. դեկտեմբերին: Հնարավոր է՝ դա ազդակ է, որ ռուս-ադրբեջանական երկխոսությունը կվերսկսվի:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է