Աշխարհ
04.03.2025

Լեխ Վալենսան և նրա համախոհները նամակ են գրել Դոնալդ Թրամփին

Լեխ Վալենսան և նրա համախոհները նամակ են գրել Դոնալդ Թրամփին

Լեխ Վալենսան և նրա համախոհները նամակ են գրել Դոնալդ Թրամփին:

Ձերդ գերազանցություն, պարոն Նախագահ,

Վախով և զզվանքով դիտեցինք Ձեր զրույցի ռեպորտաժը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Վիրավորական ենք համարում այն ակնկալիքները, որ ունեք հարգանքի և երախտագիտության առումով ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրված նյութական օգնության համար, այն դեպքում, երբ Ուկրաինան պատերազմում է Ռուսաստանի դեմ։

Երախտագիտությունը՝ դա հերոսական ուկրաինացի զինվորներն են, որոնք իրենց արյունն են թափում ազատ աշխարհի արժեքները պաշտպանելու համար։ Նրանք ավելի քան 11 տարի զոհվում են ճակատում՝ հանուն այդ արժեքների և իրենց Հայրենիքի անկախության, որի վրա հարձակվել է Պուտինի Ռուսաստանը։

Չենք հասկանում, թե ինչպես ազատ աշխարհի խորհրդանիշ համարվող երկրի ղեկավարը չի կարող դա տեսնել։

Մեր տագնապն առաջացավ նաև այն պատճառով, որ Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում տիրող մթնոլորտը մեզ հիշեցրեց այն հարցաքննությունները, որոնք անցել ենք Անվտանգության ծառայությունում, ինչպես նաև բանավեճերը կոմունիստական դատարաններում։ Դատախազներն ու դատավորները, քաղաքական ոստիկանության հրահանգով, մեզ նույնպես բացատրում էին, որ բոլոր խաղաքարտերը իրենց ձեռքում են, իսկ մենք՝ դատարկ ձեռքերով։

Նրանք պահանջում էին, որ դադարեցնենք մեր պայքարը՝ պնդելով, որ մեր պատճառով տառապում են հազարավոր անմեղ մարդիկ։ Նրանք մեզ զրկում էին ազատություններից ու քաղաքացիական իրավունքներից, որովհետև հրաժարվում էինք համագործակցել կառավարության հետ ու նրանց երախտապարտ լինել։ Մենք շոկի մեջ ենք, որ պարոն նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ Դուք վերաբերվեցիք նույն կերպ։

XX դարի պատմությունը ցույց է տալիս, որ ամեն անգամ, երբ ԱՄՆ-ն որոշել է հեռու մնալ ժողովրդավարական արժեքներից և իր եվրոպական դաշնակիցներից, դա դարձել է սպառնալիք հենց իր համար։

Այդ ամենը հասկանում էր նախագահ Վուդրո Վիլսոնը, որը 1917 թվականին որոշեց ԱՄՆ-ին ներգրավել Առաջին համաշխարհային պատերազմում։ Դա հասկանում էր նաև նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը, որը Պերլ-Հարբորի հարձակման պատասխանն ընտրեց պատերազմը՝ ոչ միայն Խաղաղ օվկիանոսում, այլև Եվրոպայում՝ այն երկրների հետ դաշինքում, որոնց վրա հարձակվել էր Երրորդ Ռեյխը։

Մենք հիշում ենք, որ առանց նախագահ Ռոնալդ Ռեյգանի և ԱՄՆ-ի ֆինանսական պատասխանատվության հնարավոր չէր լինի կործանել Խորհրդային Միության կայսրությունը։ Նախագահ Ռեյգանը գիտակցում էր, որ միլիոնավոր ստրկացված մարդիկ տառապում են Սովետական Ռուսաստանում և նրա կողմից գրավված երկրներում, այդ թվում՝ հազարավոր քաղբանտարկյալներ, որոնք իրենց ազատությամբ վճարեցին ժողովրդավարական արժեքների պաշտպանության համար։

Նրա մեծությունն այն էր, որ առանց վարանելու ՍՍՀՄ-ն անվանեց «Չարի կայսրություն» և վճռականորեն մարտահրավեր նետեց դրան։ Մենք հաղթեցինք, և այսօր Վարշավայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, կանգնած է Ռոնալդ Ռեյգանի արձանը։

Պարոն Նախագահ,

Նյութական օգնությունը՝ ռազմական և ֆինանսական, չի կարող համարժեք լինել այն արյանը, որը թափվում է Ուկրաինայի, Եվրոպայի և ողջ ազատ աշխարհի անկախության ու ազատության համար։

Մարդու կյանքը անգին է, դրա արժեքը չի կարելի չափել փողերով։ Իրական երախտագիտությունը պատկանում է նրանց, ովքեր իրենց կյանքով ու ազատությամբ զոհողություն են բերում։ Մեզ համար՝ «Համերաշխություն» շարժման անդամների, կոմունիստական ռեժիմի նախկին քաղբանտարկյալների, ովքեր տուժել են Սովետական Ռուսաստանի ծառայությունից, սա ակնհայտ է։

Կոչ ենք անում ԱՄՆ-ին չհրաժարվել այն երաշխիքներից, որոնք այն Մեծ Բրիտանիայի հետ միասին տվել է 1994 թվականի Բուդապեշտյան հուշագրով, որը ամրագրել է Ուկրաինայի անխախտ սահմանների պաշտպանության ուղղակի պարտավորությունը՝ իր միջուկային զենքի պաշարներից հրաժարվելու դիմաց։

Այս երաշխիքները անվերապահ են. որևէ խոսք չկա այն մասին, որ այդ օգնությունը պետք է դիտարկվի որպես տնտեսական փոխանակում։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է