Լրահոս 24/7

ՊԵԿ նախագահը աշխատանքային այց է կատարել Վրաստան

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այց է կատարել Վրաստան։

Թբիլիսիում հանդիպում է տեղի ունեցել Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը ձեռք են բերել Ասիական զարգացման բանկի օժանդակությամբ կատարվող՝ հայ-վրացական սահմանին համատեղ հսկողության իրականացմանն ուղղված պայմանավորվածություններ։ Անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվել երկու երկրների մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի բարելավման համար։ Մասնավորապես, քննարկվել են մի կողմի տարածքում մյուս կողմի կիրառած տեղորոշման էլեկտրոնային կապարակնիքների փոխճանաչման հարցերը՝ հաշվի առնելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Կողմերը փոխանակվել են նաև խաղային ոլորտի հարկման, ինչպես նաև մաքսային մարմինների կողմից ապրանքի ծագման հավաստագրի տրամադրման փորձով։

Հանդիպման ավարտին երկուստեք պատրաստակամություն են հայտնել իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները և ապահովել համգործակցության շարունակական ընթացքը։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է կամիկաձե՝ թուրքի աչքերին նայելով սահմանի բերանին ապրի

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Շուրջ…

6 hours ago

Դիլիջանում վերաբացված Epicure-ը. նոր վայրում՝ հին ոգով

2025 թվականի սկզբին փակման մասին հայտարարած Epicure բար-սրճարանի կյանքում նոր փուլ է սկսվել: Epicure-ը վերաբացվել…

6 hours ago

Բազմազգ Հայաստանը նախընտրելի է միատարր Հայաստանից

Լրագրող Թաթուլ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ Հայաստանը այսօր…

6 hours ago

Սիրիայում ցեղասպանությու՞ն է, թե՞ «աշխարհաբաժանման խաղարկում»

Սիրիայի Լաթաքիա եւ Տարտուս նահանգներից ստացվող ահասարսուռ տեղեկությունների ֆոնին սենսացիոն հայտարարություն է տարածել սիրիական ազգային…

14 hours ago

ԵՏՀ-ն ներկայացրել է Հայաստանում կանանց զբաղվածության ցուցանիշը

Ռուսաստանում և Բելառուսում կանայք կազմում են զբաղված բնակչության կեսը, Ղազախստանում այդ ցուցանիշը կազմում է 48%,…

15 hours ago

ԵՄ-ն կոչ է անում բոլոր արտաքին դերակատարներին լիովին հարգել Սիրիայի ինքնիշխանությունը

ԵՄ դիվանագիտական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Եվրամիությունը խստորեն դատապարտում է Սիրիայի ժամանակավոր…

16 hours ago