Լրահոս 24/7
08.03.2025

Սիրիայում՝ Ռուսաստանի դե՞մ, թե՞ Ռուսաստանը՝ Թուրքիայի դեմ

Սիրիայում՝ Ռուսաստանի դե՞մ, թե՞ Ռուսաստանը՝ Թուրքիայի դեմ

Վերջին մի քանի օրերին Սիրիայից «ռազմաճակատային» լուրեր են ստացվում: Եթե հավատանք SANA պետական գործակալությանը, Լաթաքիայում, Հոմսում եւ Տարտուսում «տապալված բռնապետ Բաշար Ասադի կողմնակիցները հարձակում են գործել պետական անվտանգության ուժերի դեմ, պատասխան գործողությունների արդյունքում կարգուկանոնը վերականգնված է»:

Անկախ աղբյուրները, սակայն, փոխանցում են սահմռկեցուցիչ տեղեկություններ. իրականում Սիրիայի «ջիհադիստական» իշխանության հենարան հանդիսացող զինված խմբավորումներն արդեն երկրորդ ամիսն է՝ բառիս բուն իմաստով ասպատակում են ալեւիաբնակ գյուղերն ու քաղաքները եւ «բռնապետի աջակիցներին որոնելու» անվան տակ դաժան հաշվեհարդար տեսնում երիտասարդ տղամարդկանց դեմ:

Ստեղծված իրավիճակը մասնակիորեն բացահայտել է Սիրիայի ներքին գործերի նախարարության հաղորդագրությունը, որտեղ խոսվում է ալեւիաբնակ շրջաններում «մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին»: Ալեւիները Սիրիայում շիադավան փոքրամասնություն են, բայց Ասադի իշխանության շրջանում նրանց ներկայացուցիչները բարձր դիրքեր են զբաղեցրել բանակում, անվտանգության ուժերում եւ հատուկ ծառայություններում:

Սիրիայի ներկայիս իշխանությունը եւ նրան աջակցող զինված խմբավորումները սուննիադավան են: Հակամարտությունը կարող է վերաճել միջդավանական պատերազմի:

Միջազգային փորձագետները, սակայն, վերջին օրերի իրադարձություններում դիտարկում են «արտաքին միջամտության հետք»: Առանձնահատուկ ընդգծվում է, որ կառավարական եւ ապստամբական ուժերը բախվում են Սիրիայի այն շրջաններում, որտեղ տեղաբաշխված են Ռուսաստանի երկու ռազմակայանները: Իրազեկ աղբյուրները կարեւորում են, որ ալեւիական ուժերը «ռուսական ուղղությամբ որեւէ թշնամական քայլ չեն ձեռնարկել»:

«Մեր զինվորականների եւ ռազմակայանների անվտանգությունը պատշաճ կերպով ապահովված է, իսկ բախումների մասին մեկնաբանություն չենք կարող անել, քանի որ տեղեկացված չենք»,- Սիրիայում վերջին օրերի իրավիճակն այսպես է մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Սիրիայում կառավարական եւ ապստամբական ուժերի բախումների մասին առաջին տեղեկությունների ֆոնին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը «որոշ երկրների» մեղադրել է այնտեղ «երկպառակություններ սերմանելու փոձերի» մեջ: Չնայած փորձագետների մեծ մասը հակված է գնահատել, որ Ֆիդանը նկատի է ունեցել Իրանին, իրականում Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նույն հաջողությամբ կարող է քննադատել նաեւ Ռուսաստանին եւ Իսրայելին: Ակնհայտ է, որ Սիրիայի հարցում Մոսկվայի եւ Երուսաղեմի շահերը գոնե ընդհանուր առմամբ համընկնում են. երկուսն էլ չեն ցանկանում, որ արաբական հանրապետությունը հայտնվի Թուրքիայի լիակատար ազդեցության տակ:

Բնականաբար, Թուրքիան իր հերթին ամեն ինչ անում է, որպեսզի Ռուսաստանը Սիրիայում ռազմական ներկայություն չունենա: Այդ համատեքստում, երեւի, պետք է գնահատել Լաթաքիայում, Հոմսում եւ Տարտուսում ստեղծված իրավիճակը: Մի կողմից բացառված չէ, որ ալեւեիներին «դավագրգռում է» Մոսկվան, մյուս կողմից էլ հավանական է, որ Թուրքիան է անկայունություն սադրում՝ նպատակ ունենալով հասնել նրան, որ Սիրիայի «անցումային շրջանի կառավարությունը» ռազմական օգնության խնդրանքով դիմի:

Թուրքիայի համար դա իդեալական լուծում կլինի, որ թույլ կտա «միանգամայն օրինական հիմքով» ԶՈՒ էքսպեդիցիոն կորպուս մտցնել Սիրիայի տարածք եւ հաստատվել ռազմավարական այն դիրքերում, որ ներկայումս զբաղեցնում է Ռուսաստանը, իսկ դա Սիրիայի միջերկրածովյան աեափնյակն է, որ ապահովում է Մոսկվայի ռազմավարական կոմունիկացիան ողջ Աֆրիկայի հետ: Ռուս-թուրքական հարաբերությունների սառնության մասին հարցին ի պատասխան՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն ասել է, որ հարաբերությունները բնականոն ընթացքի մեջ են:

Իրականում արդեն երրորդ տարին է, ինչ Անկարայում սպասում են Վլադիմիր Պուտինին, բայց նրա այցն այդպես էլ չի կայանում: Սիրիայում, ինչպես իրադարձությունների տրամաբանությունն է հուշում, Ռուսաստանը եւ Թուրքիան կարող են «ընդհանուր լեզու» գտնել, բայց Դամասկոսի «ջիհադիստական իշխանությունը» պատրա՞ստ է այդ գործարքն ընդունել: Առայժմ սիրիական համապարփակ կարգավորման որեւէ նախադրյալ չկա: Թուրքիան այնտեղ է «հրավիրում» նաեւ Ադրբեջանին: Մերձավոր Արեւելքում նոր լարվածությունն, անկասկած, բերելու է կամ ռուս-թուրքական «առճակատման», կամ՝ խորքային գործարքի: Երկու տարբերակն էլ Հայաստանի համար մարտահրավեր է:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է