Categories: Աշխարհ

Ներկայացուցիչների պալատը իմփիչմենթի ենթարկեց Դոնալդ Թրամփին

 

ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատում, ավարտվել են նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենտի քննարկումներն ու քվեարկությունը: Պալատը 230 կողմ եւ 197 դեմ ձայների հարաբերակցությամբ իմփիչմենտի ենթարկեց նախագահին:

Նշենք, որ ավելի վաղ նշված 6 ժամվա փոխարեն քննարկումները տեւել են գրեթե 13 ժամ։

Այսպիսով Էնդրյու Ջոնսոնից եւ Բիլ Քլինթոնից հետո ԱՄՆ-ի պատմության մեջ Թրամփը դարձավ 3-րդ նախագահը, որի վերաբերյալ օրենսդիրը նմանատիպ որոշում է կայացնում։

Պալատում քվեարկել են պաշտոնանկության առաջին հոդվածով,  կողմ է եղել 230 կոնգրեսական, այդ թվում՝ 1 անկախ պատգամավոր, դեմ՝ 197, այդ թվում՝ երկու դեմոկրատ, հանրապետական կոնգրեսականները դեմ են քվեարկել: Մեկ մարդ ձեռնպահ է մնացել:

Իմփիչմենտի հետագա ճակատագիրը որոշվելու է ԱՄՆ-ի կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում, որտեղ կա՛մ 50+1 ձայներով կչեղարկվի Ներկայացուցիչների պալատի որոշումը, կա՛մ էլ Սենատի անդամների 2/3-ի ձայներով Թրամփը կհեռացվի Սպիտակ տնից: Ենթադրվում է, որ Սենատը կարող է կիրառել առաջին տարբերակը, որովհետեւ այնտեղ գերիշխում են հանրապետական սենատորները:

Նյութի աղբյուր՝ armtimes.com

editors

Recent Posts

Գյումրիում դանակահարել են 3 հոգու

Հոկտեմբերի 3-ին, երեկոյան ժամը 7-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «պարանոցի կտրած-ծակած…

5 mins ago

Արգիշտի Քյարամյանը շնորհավորել է Վիգեն Մեսրոպյանին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Վիգեն Մեսրոպյանը ստանձնել է «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն»…

11 mins ago

ԵՄ-ն դադարեցրել է Վրաստանի հետ բարձր մակարդակի շփումները

Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Գերչինսկին լրագրողներին հայտնել է «Վրացական երազանքի» կազմած կառավարության հետ հանդիպումները դադարեցնելու՝…

27 mins ago

Տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվել է 60.000 քաղաքացի

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ արդեն 6 ամիս է, ինչ Roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու…

43 mins ago

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում իր ուժերի թվաքանակը հասցրել է 43 000-ի. AP

ԱՄՆ-ն մեծացրել է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում՝ ևս մի քանի հազար զինվորների ուղարկելով այնտեղ։…

51 mins ago

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց…

1 hour ago