Categories: Հայաստան

Բաբկեն Թունյանն ակնկալում է մի շարք ապրանքների գների նվազեցում

 

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, չնայած 2020-ի հունվարից երրորդ երկրներից ներկրվող մի խումբ ապրանքների մաքսատուրքերի բարձրացմանը, մի շարք ապրանքների գծով ակնկալում է ոչ թե գների բարձրացում, այլ նվազեցում` նկատի ունենալով մենաշնորհների վերացումը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` Թունյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ դեկտեմբերի 19-ի արտահերթ նիստում ունեցած իր ելույթում:

«ԿԲ-ի գնահատումներով մաքսատուրքերի բարձրացման ընդհանուր ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է 0.4-0.5 տոկոսային կետ: Եվ կան ապրանքատեսակներ, օրինակ՝ թռչնի միսը, որոնց գծով այս տարվա ընթացքում նկատվել է ոչ թե գների բարձրացում, այլ գնանկում` հիմնականում պայմանավորված մենաշնորհային ուղղությունների թուլացմամբ: Հաջորդ տարի, իմ ակնկալմամբ, այդ ապրանքներից շատերի գծով ոչ թե գների բարձրացում կլինի, այլ հակառակը` նվազում»,-ասաց Թունյանը:

Նա հորդորեց քաղաքացիներին տագնապի չմատնվել, շեշտեց` տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պետք է ուշադրություն դարձնի, որ հանկարծ չարաշահումներ չլինեն:

ԵԱՏՄ անդամակցությամբ մի շարք ապրանքների մաքսատուրքերի առումով  Հայաստանին տրված էր արտոնյալ ժամանակահատված: 2020-ի հունվարի 1-ից արտոնյալը ժամկետն ավարտվում է, և երրորդ երկրներից ներկրվող մի շարք ապրանքների մաքսատուրքեր բարձրանալու են: ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաշվարկներով 2020-ից մաքսատուրքի դրույքաչափերի փոփոխությամբ այդ բոլոր ապրանքների հանրագումարային ազդեցությունը գնաճի վրա չի լինելու 0.5 տոկոսային կետից ավելին:

editors

Recent Posts

Իրանն աջակցում է հրադադարի ջանքերին. Արաղչին

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակումն ինքնապաշտպանություն էր. «Մենք…

18 mins ago

Առաջիկա օրերին որոշակիորեն կնվազի Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի թողունակությունը. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հոկտեմբերի 3-ից ՀՀ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային…

19 mins ago

ՄԹ դեսպանի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր…

49 mins ago

Նոր կառուցվող էլեկտրական բաշխիչ կայանից հյուսիս կիրականացվի 2 պայթյուն. ՊՆ

2024 թ. հոկտեմբերի 4-ին՝ ժամը 16:10-17:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան-Մեղրի մայրուղու Սիսիան-Գորիս տեղամասի 12-րդ կմ հատվածում…

50 mins ago

ԱՄՆ-ը Հայաստանում զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի վարժանք է անցկացրել

ՀՀ անվտանգության խորհրդից հայտնում են, որ սեպտեմբերի 19-24-ը Զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) դեմ պայքարի շրջանակներում…

51 mins ago

Գերչինսկի․ «Վրաստանը չի կարող դառնալ ԵՄ անդամ. ոչ այսօր, ոչ վաղը, ոչ մյուս օրը, եթե․․․»

Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է աշխատել այն իշխանությունների հետ,…

53 mins ago