Categories: Հայաստան

Հակապատվաստումային քարոզը կարող է վտանգել հանրային առողջությունը. Առողջապահության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ Վերջին օրերին կրկին ակտիվացել է հակապատվաստումային քարոզը: Նախարարությունը շեշտում է, որ հակապատվաստումային քարոզը կարող է վտանգել հանրային առողջությունը: Թիվ1-ը ներկայացնում է ՀՀ առողջապահության նախարարության հայտարարությունը.

Վերջին օրերին կրկին ակտիվացել է հակապատվաստումային քարոզը: Որոշ անձինք, որոնք նախկինում հայտարարում էին, թե իրենք դեմ չեն պատվաստումներին, այլ ուղղակի բարձրաձայնում են ոլորտում առկա խնդիրները, այժմ ակնհայտորեն նշում են, որ դեմ են բոլոր պատվաստումներին:

Տեղական հեռուստաընկերություններից մեկով եթեր հեռարձակվող մի հաղորդման շրջանակում, քննարկելով պատվաստումների թեման, հնչեցվել են այնպիսի  մեկնաբանություններ, որոնք որևէ աղերս չունեն իրականության և ապացուցողական տվյալների հետ, և ապակողմնորոշում են բնակչությանը՝ հանրությանը ներկայացնելով խեղաթյուրված տեղեկատվություն և փորձելով խոսքը համոզիչ դարձնել, այն համեմելով միմյանց հետ կապ չունեցող մի քանի բժշկական տերմիններով:

Մասնավորապես, նշվել է, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կայքում Հայաստանի պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշը 95-100 տոկոս է, այն պարագայում, որ առողջապահության նախարարությունն ահազանգում է ցուցանիշների նվազման մասին: Մեջբերված 95-100 տոկոսը վերաբերում է ԱԿԴՓ բաղադրիչով համակցված հնգավալենտ պատվաստանյութի առաջին դեղաչափին: Սակայն, պետք է առնվազն ունենալ նվազագույն մասնագիտական գիտելիք, որպեսզի պարզ լինի, որ մեկ տարեկան երեխաների շրջանում պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշը /ծածկույթը/ հաշվարկվում է 3 դեղաչափ պատվաստում ստացածներից:

Ավելին, եթե նպատակը լիներ իրականությունը ներկայացնելը, այլ ոչ թե անհիմն մեղադրանք հնչեցնելը, ապա նույն կայքում, նույն հղմամբ կարելի էր տեսնել պատվաստումների իրական ծածկույթը: Նշվել է նաև, որ բարձր ծածկույթի պարագայում ավելացվել է Իմունականխարգելման ազգային ծրագրի բյուջեն, այն պարագայում, որ բյուջեի ավելացումը պայմանավորված է պոլիոմիելիտի արմատական վերացման ռազմավարության շրջանակներում` պոլիոմիելիտի կենդանի պատվաստանյութից ինակտիվացվածի անցման համար վեցավալենտ պատվաստումների ներդրմամբ:

Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե պատվաստանյութերը նպաստում են  միասեռականության առաջացմանը, ապա պետք է նշել, որ վերջինս ոչ միայն անհեթեթություն է և դուրս որևէ տրամաբանությունից, այլև ևս մեկ անգամ մատնանշում է տվյալ անձանց իրական մղումներն ու մոտիվները:

Բացարձակ ապատեղեկատվություն է նաև այն պնդումը, որ մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ մեր երկրում կիրառվող քառավալենտ ՄՊՎ պատվաստանյութում առկա է հակաբեղմնավորիչ նյութ, որն իբրև թե նպաստում է անպտղության առաջացմանը: Բազմիցս անդրադարձել ենք պատվաստանյութերի բաղադրությանը, սակայն մեկ անգամ ևս նշենք, որ յուրաքանչյուր դեղորայք, այդ թվում նաև պատվաստանյութերը, բացի ազդող հիմնական նյութից ունեն նաև այլ բաղադրիչներ, որոնք, օրինակ, պատվաստանյութերում կիրառվում են որպես կոնսերվանտ, կայունացուցիչ, ադյուվանտ կամ էլ կիրառվում են արտադրական որևէ փուլում և ունեն մնացորդային քանակություններ:

Այդ բաղադրիչների քանակներն այնքան փոքր են, որ անգամ տեղին չէ խոսել վերջիններիս բացասական ազդեցության մասին: Օրինակ` ալյումինիումի դեպքում 6 ամսվա ընթացքում միայն կրծքի կաթով մորից երեխային է փոխանցվում 7մգ ալյումին, կաթնախառնուրդների միջոցով 38 մգ ալյումին, իսկ մեկ անձի կողմից ստացվող բոլոր պատվաստանյութերը միասին՝ 4,4 մգ: Ալյումինիում ամեն օր ստանում ենք նաև այլ ճանապարհով՝ հողից, ջրից, կոսմետիկայից, տարբեր քսուքներից և այլն։ Ինչ վերաբերում է քառավալենտ ՄՊՎ պատվաստանյութում հակաբեղմնավորիչ նյութի առկայությանը, նշենք, որ այն չի պարունակում: Եթե խոսքը վերաբերում է պոլիսորբիտ-80-ին, ապա այն լայնորեն կիրառվում է ինչպես դեղերի, այնպես էլ սննդի, կոսմետիկայի արտադրության մեջ՝ որպես էմուլգատոր և կայունացուցիչ, օրինակ պաղպաղակի պարունակության մեջ կարող է լինել մինչև 0.5 % պոլիսորբիտ-80, որը հազարավոր անգամներ գերազանցում է պատվաստանյութում առկա քանակությունը: Եվ այսպես շարունակ:

Անդրադառնանք նաև պոլիոմիելիտի դեմ պատվաստումներին և մեկ անգամ ևս հիշեցնենք, որ պոլիոմիելիտի դեմ պատվաստումներում ընդգրկվածությունը, հարևան երկրում՝ Իրանում շրջակա միջավայրի նմուշներում վայրի պոլիովիրուսի հայտնաբերումը, ինչպես նաև պոլիոմիելիտի կենդանի բերանային պատվաստանյութից անկենդանի փուլային անցումը հիմք հանդիսացան լրացուցիչ պատվաստումներով երեխաների շրջանում ամրապնդելու պաշտպանությունը:

Հնչեցվել են նաև այլ հակագիտական, ոչ ապացուցահեն տվյալներ, որոնց նույնիսկ անիմաստ է կրկին անդրադառնալը, քանի որ հնչեցված հարցերին բազմիցս ներկայացվել են սպառիչ պարզաբանումներ, որոնց կարելի էր ցանկության դեպքում հեշտությամբ ծանոթանալ:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ բնակչությանն ապակողմնորոշելուց: Չտրվել գայթակղություններին և զանգվածային ելույթներում անձնական և քաղաքական շահերը վեր չդասել հանրային շահից և չփորձել վտանգել հանրային առողջությունը»:

editors

Recent Posts

Երևանի քաղաքապետարանի պատասխանը՝ ՄԻՊ-ի գրասենյակին

Ի պատասխան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները»՝ այսօր…

5 mins ago

Փաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բացմանը

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիլեր Կոտրե քաղաքում` ֆրանսերեն լեզվի նոր միջազգային ավանում,…

12 mins ago

ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի պատասխանը լրատվամիջոցներից ստացված հարցմանը - Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը…

56 mins ago

Իսրայելի հարձակման դեպքում Իրանը սպառնում է հարվածել կարևոր օբյեկտների

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ եթե Իսրայելը հարձակվի իրենց…

1 hour ago

ԱՊՀ դատախազների խորհրդի նիստում անդրադարձել են ապօրինի գույքի բռնագանձումներին

Երևանում այսօր կայացել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը:…

1 hour ago

Ֆասթ Բանկը՝ DigiTec 2024-ի ֆինտեք հովանավոր

Ֆասթ Բանկը հոկտեմբերի 4-6-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում իր մասնակցությունն է ունենում DigiTec 2024 տեղեկատվական տեխնոլոգիաների ցուցահանդեսին որպես ֆինտեք…

1 hour ago