Categories: Հայաստան

Ընտանիքներ վերադարձող 260 երեխաների պետությունը կտրամադրի բնաիրային օգնություն

 

Կառավարությունը «Երեխաների գիշերօթիկ խնամքի ծառայություններ» միջոցառումից դրամական միջոցները վերաբաշխեց և ուղղեց «Կենսաբանական ընտանիքներ տեղափոխված երեխաների ընտանիքներին բնաիրային օժանդակության փաթեթի տրամադրում» և «Երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաններին ընտանիքներ վերադարձնելու ծառայություններ (բեռնաթափում)» միջոցառումներով իրականացվող ծրագրերին:

«Արմենպրես»ի փոխանցմամբ, Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը նշեց, որ 2020 թվականից դադարեցվելու  է «Դիլիջանի  երեխաների խնամքի ու պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի ու պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ների միջոցով իրականացվող գիշերօթիկ խնամքի ծառայությունները:

«260 երեխաներին, որոնք վերադառնում են իրենց ընտանիքներ, առաջարկում ենք ընդգրկել այս ծրագրերի շրջանակներում և բնաիրային օգնություն տրամադրել: Դրա մեջ մտնում է ծախսած էլեկտրաէներգիայի գումարը, հագուստ, կոշիկ և սննդի զամբյուղ, որը պարունակում է բրինձ, կարագ, բուսական յուղ, ձու, պանիր, շաքարավազ, կարտոֆիլ, միս, ալյուր»,- ասաց Գասպարյանը:

editors

Recent Posts

Fastex-ը կազմակերպելու է WCIT-ի բացման համերգը․ ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն

Սույն թվականի հոկտեմբերի 3-ին Իսահակյան 9 հասցեում կայացել է Fastex-ի և WCIT նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային…

2 hours ago

Երևանի քաղաքապետարանի պատասխանը՝ ՄԻՊ-ի գրասենյակին

Ի պատասխան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները»՝ այսօր…

2 hours ago

Փաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բացմանը

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիլեր Կոտրե քաղաքում` ֆրանսերեն լեզվի նոր միջազգային ավանում,…

2 hours ago

ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի պատասխանը լրատվամիջոցներից ստացված հարցմանը - Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը…

3 hours ago

Իսրայելի հարձակման դեպքում Իրանը սպառնում է հարվածել կարևոր օբյեկտների

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ եթե Իսրայելը հարձակվի իրենց…

3 hours ago

ԱՊՀ դատախազների խորհրդի նիստում անդրադարձել են ապօրինի գույքի բռնագանձումներին

Երևանում այսօր կայացել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը:…

3 hours ago