Categories: Հայաստան

Չեմ ստորագրել, չեմ ասել՝ կողմ եմ, որ Քոչարյանի խափանման միջոցը փոխվի. Կարեն Գևորգյան

 

Այսօր Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի շուրջ 60 հայազգի գործիչներ հայտարարություն են տարածել, որով կոչ են արել կալանքից ազատել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա փափանման միջոցը:

Ստորագրահավաքին միացած և Քոչարյանին ազատություն պահանջող արվեստի գործիչներից է նաև ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության նախագահ, ՀՀ վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար Կարեն Գևորգյանը:

«ՉԻ»-ի հետ զրույցում, սակայն, Կարեն Գևորգյանը հերքել է, որ Քոչարյանի ազատությունն է պահանջում: Ըստ նրա՝ չի ասել, որ Քոչարյանի խափանման միջոցը փոխելուն կողմ է:

– Պարոն Գևորգյան, Ռոբերտ Քոչարյանի ազատությունը պահանջող արվեստի գործիչներից մեկն եք: Դուք մտավախություն չունե՞ք, որ նա, հայտնվելով ազատության մեջ, կարող է ազդել գործով վկանների վրա:

– Ինձ զանգահարել են Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից և հարցրել՝ Դուք կո՞ղմ եք, թե՞ դեմ, որպեսզի փոխվի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Ես ասել եմ՝ դատում են՝ դատեն, թողնում են՝ թողնեն: Իմ ասածի իմաստը եղել է հետևյալը. եթե մեղավոր է թող դատապարտվի, եթե մեղավոր է, պետք է իր արժանի պատիժը կրի: Ցանկացած մարդ, ով հանցագործություն է կատարել այս երկրում, պետք է պատժվի: Բայց եթե որոշակի հանգամանքներում չի ապացուցվում մարդու մեղավորությունը, պետք է մարդուն թողել, մինչև ապացուցվի հանցագործությունը: Այդպիսի բան չի եղել, որ մեզ թուղթ բերեն, մենք ստորագրենք: Ես ունեմ իմ կարծիքը: Նորից եմ կրկնում՝ ամեն մարդ իր արածի համար պետք է պատասխան տա: Եթե մեղավոր է, պետք է դատապարտվի, եթե մեղավոր չէ, չպետք է դատապարտվի: Ես քաղաքական գործիչ չեմ և քաղաքական հայտարարություններով, իսկապես, չեմ զբաղվում, հավատացեք: Ես պարի մարդ եմ և իմ գործն եմ անում:

–   Բոլոր դեպքերում, եթե Քոչարյանն ազատության մեջ հայտնվի և ազդի գործով վկաների վրա, Դուք վկաների անվտանգությունը երաշխավորո՞ւմ եք:

–  Ես չեմ կարող այդպիսի հայտարարություններ անել, որովհետև ես բացարձակ այդ իրավիճակների մեջ խորացած չեմ: Ես չեմ կարող ասել՝ ինքն ազատության մեջ կլինի, չի լինի, որովհետև ես իրավիճակին չեմ տիրապետում և այդ հարցի ամբողջական պատկերը խորությամբ չգիտեմ: Այդ հայտարարության մեջ գրված է, որ մեզանից շատերն անձամբ ճանաչում են նրան: Ես  անձամբ նրան չեմ ճանաչում, ամբողջ կյանքում նրա հետ մեկ անգամ հանդիպում չեմ էլ ունեցել, ո՞նց ասեմ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

editors

Recent Posts

Ներկայումս Հայաստանը կարևորագույն օրենսդրական բարեփոխումների իրականացման փուլում է. ՄՊՀ նախագահ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Վաշինգտոնում ընթացող Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի…

11 hours ago

Մարզադահլիճն այսուհետև ունի ռետինե հատակի ծածկ

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի աջակցությամբ Գյումրու օլիմպիական հերթափոխի քոլեջի բռնցքամարտի մարզադահլիճն այսուհետև ունի…

11 hours ago

Ձգտում ենք տարածաշրջանը ռազմական գործողությունների թատերաբեմից վերածել խաղաղության խաչմերուկի

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Դուբլինում ընթացող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ…

12 hours ago

Միրզոյանը և Դյուսեյը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Հոկտեմբերի 3-ին Փարիզում՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է…

12 hours ago

Գազը պայթել է, հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 3-ին, ժամը 12:15-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ…

13 hours ago

Վարչապետը Մակրոնին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքները

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները…

13 hours ago