Categories: Հայաստան

Քասախ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

 

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Քասախ համայնքի ղեկավարի Արա Մկրտչյանին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:

Ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարը, 2003թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նշված համայնքում գտնվող գերեզմանատներով ծանրաբեռնված 11,6 հա հողատարածքը վարձակալությամբ տրամադրելու, ապա նաև օտարելու նպատակով, գիտակցելով որ գերեզմանոցների առկայության պարագայում չի կարող հասնել իր համար ցանկալի արդյունքի, հողատարծքը ներկայացրել է որպես գյուղատնտեսական նշանակության արոտավայր՝ կազմել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթղթեր և այն վարձակալությամբ հանձնել համագյուղացուն, իսկ 2004թ. նույն անձի հետ կնքել է առուվաճառքի  պայմանագիր և վարձակալությամբ տրված հիշյալ հողատարածքը 783.000 ՀՀ դրամով օտարել է վերջինիս՝ էական վնաս պատճառելով հասարակության և պետության օրինական շահերին:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Քասախ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 309-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

editors

Recent Posts

Միրզոյանը և Դյուսեյը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Հոկտեմբերի 3-ին Փարիզում՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է…

2 mins ago

Գազը պայթել է, հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 3-ին, ժամը 12:15-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ…

37 mins ago

Վարչապետը Մակրոնին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքները

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները…

41 mins ago

Քարաթափումից պաշտպանելու համար պատեր են կառուցվում

Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ ճանապարհի ժայռային հատվածներում երթևեկելի մասը քարաթափումից պաշտպանելու և երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով…

1 hour ago

«Տեղի ունեցող իրադարձությունները մտահոգության մեծ տեղ են տալիս». նախարար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի 45-րդ նախարարական համաժողովին։ «Հարգելի՛ տիկին Գլխավոր քարտուղար,…

2 hours ago

Պարտքը հատուցմամբ է գեղեցիկ. Աթանեսյան

Բելառուսն Ադրբեջանից ռազմական օգնության է սպասում Ադրբեջանի վարչապետ Ասադովը գտնվում է Մինսկում: Այդ այցի օրակարգի…

2 hours ago