Categories: Հայաստան

2020թ. ՀԴՄ-ների չտրամադրման դեմ պայքարը կրկնակի, եռակի, քառակի անգամ ուժեղանալու է. վարչապետ

 

Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել ԱԺ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Ներկայացված նախագծով առաջարկվում է մեղմել ՀԴՄ կիառության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքի չափը, մասնավորապես՝ հանրային սննդի ոլորտում: Ներկայացնելով մի շարք դիտարկումներ՝ գործադիրը նախագիծը ներկայացված ձևով ընդունելը համարել է ոչ նպատակահարմար:

Հաշվի առնելով նաև այն, որ ՀՀ կառավարության ծրագրով, որպես ծրագրային դրույթ, ամրագրվել է ստվերային շրջանառությունների կրճատումը և նշյալ ծրագրային խնդրի լուծման համար առանձնակի կարևորվել է տնտեսությունում բոլոր գործարքների լիարժեք փաստաթղթավորման ապահովումը՝ կառավարությունը գտնում է, որ ՀԴՄ-ների կիրառության խախտումների մասով իրականացվող քաղաքականությունը պետք է ունենա տրամագծորեն հակառակ ուղղվածություն: Մասնավորապես, անհրաժեշտ է համարվում ավելի խստացնել ՀԴՄ-ների կիրառության կանոնները խախտելու համար սահմանված պատասխանատվության միջոցները՝ զուգահեռաբար կատարելագործելով նաև դրանց կիրառության ընթացակարգերը:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով քննարկվող հարցին, ընդգծել է. «Մենք ՀԴՄ կտրոններ չտրամադրելու համար ունենք տուգանքի երկու մակարդակ: Հանրային սննդի ոլորտում մեկ անգամ ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար 600 000 դրամ, իսկ մյուս ոլորտներում 150 000 դրամ տուգանք է: Ազգային ժողովի պատգամավորներն առաջարկում են այն հավասարեցնել և հանրային ոլորտի սննդի համար ևս տուգանքը դարձնել 150 000 դրամ: Մենք ասում ենք՝ համաձայն ենք, որ հավասար սկզբունք լինի, բայց տվյալ դեպքում իջեցնելը որևէ պարագայում հակասում է մեր քաղաքական ուղերձներիրն: Մենք ասում ենք, որ 2020թ. ՀԴՄ-ների չտրամադրման դեմ պայքարը կրկնակի, եռակի, քառակի անգամ ուժեղանալու է»:

Վարչապետը տուգանքի իջեցումը բացարձակապես անընդունելի է համարել, բարձրացումը՝ ընդունելի. իսկ եթե չկա կոնսենսուս, ավելի լավ է օրենսգիրքը թողնել անփոփոխ:

«ՀԴՄ կտրոն չտալու որևէ փորձ ուղղակի գողություն է Հայաստանի Հանրապետությունից, ժողովրդից և սա պետք է շատ խստագույնս կասեցվի: Հետևաբար, կարծում եմ՝ ունի տրամաբանություն, որ մենք առաջարկենք, այո՛, հավասարեցնել՝ 150 000 դրամը դարձնելով 600 000 դրամ: Այս պարագայում արդար քրտինքով աշխատող ոչ մի մարդ չի տուժի, եթե օրենքով աշխատի»- կառավարության այսօրվա նիստում ասել է վարչապետը:

editors

Recent Posts

Ամերիկյան մամուլը գրում է Իրանի կողմից Իսրայելի ռազմաօդային հենակայան ոչնչացնելու մասին

Ամերիկյան The Military Watch Magazine հանդեսը հաստատել է, որ Իրանի արձակած բալիստիկ հրթիռները խոցել են…

14 hours ago

Իրանն Իսրայելի դեմ հրթիռային հարձակամումը հիմնավորում է ինքնապաշտպանության իրավունքով

Չնայած Իրանի հասցեին եվրոպական երկրների կոշտ հայտարարություններին, հոկտեմբերի 2-ին Իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս…

15 hours ago

Երկու պայթյուն Կոպենհագենում Իսրայելի դեսպանատան մոտ

Կոպենհագենի ոստիկանությունը հայտնել է, որ չորեքշաբթի լուսադեմին երկու պայթյուն է տեղի ունեցել Իսրայելի դեսպանատան մոտ,…

15 hours ago

Գուտերեշը դատապարտել է Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի վրա

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Իրանի հարձակումն Իսրայելի վրա՝ ասելով, որ նման գործողությունները…

15 hours ago

Թումանյան փողոցը միակողմանի փակ կլինի

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ժամը 23:00-ից 07:00-ն փուլ առ փուլ՝ միակողմանի…

15 hours ago

Իրանի նախագահը կայցելի Կատար

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմեկնի Կատար՝ մասնակցելու «Ասիական համագործակցության երկխոսության» անդամների նիստին։ Նրա այցը տեղի…

15 hours ago